News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միլիարդատերերի տիեզերական մրցավազքը հասնում է վերջնակետի: Amazon-ի եւ Blue Origin-ի ներկայիս ղեկավար Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ մտադիր է տիեզերք բարձրանալ սեփական հրթիռով հուլիսի 20-ին: Եթե նրա մոտ ստացվի, նա կդառնա մասնավոր տիեզերական ընկերության առաջին սեփականատերը, որը հանդգնել այդ քայլին: Սակայն այդ դափնիները նրանից կարող է խլել ուրիշ միլիարդատեր, բրիտանացի Ռիչարդ Բրենսոնը: Շշուկներ են պտտվում, որ նա պատրաստվում է թռիչք կատարել իր տիեզերապլանում Բեզոսից երկու շաբաթ վաղ, գրում է HighTech+-ը:

Չստուգված տվյալները, որոնց մասին հաղորդում է BI-ը, ստացվել են տիեզերագնացությանը նվիրված Parabolic Arc բլոգի հեղինակ Դուգլաս Մեսյեից: Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, պատմել է նրան, որ Virgin Galactic ընկերությունը պատրաստվում է ուղարկել իր սեփականատեր Ռիչարդ Բրենսոնին փորձնական թռիչքի հուլիսի 4-ին:

Մեսյեի տվյալներով՝ ընկերությունը սկսել է նախագծել այդ ծրագրերն ավելի վաղ, քան Բեզոսը, երբ իմացել է, որ Blue Origin-ը պատրաստվում է New Shepard հրթիռի առաջին անձնակազմին ուղարկել: Դա տեղի է ունեցել մայիսի 5-ին: Իսկ Բեզոսը պատմել է տիեզերքի վերաբերյալ իր երազանքի մասին տեսաուղերձում մեկ ամիս անց՝ հունիսի սկզբում:

Insider-ի լրագրողները չեն կարողացել ստանալ Մեսյեի խոսքերի հաստատումը, սակայն Virgin Galactic-ի ներկայացուցիչները չեն հերքել այդ տեղեկատվությունը: «Ներկայում մենք չենք հաստատել մեր հաջորդ թռիչքի ամսաթիվը»,-հայտարարել են նրանք: Եւ հավելել են, որ Բրենսոնի թռիչքը կարող է կայանալ ամռանը, ինչպես նաեւ ծրագրի չորս մասնագետների՝ ընկերության աշխատակիցների փորձնական թռիչքը, որոնք կդառնան տիեզերապլանի ուղեւորները:

Ավելի վաղ ընկերությունը պնդում էր, որ Բրենսոնը կթռնի դեպի տիեզերք մասնագետներից հետո, սակայն այժմ փիառ-ծառայությունը լռում է՝ թռիչքներից որը կկայանա սկզբում:

«Հեշտությամբ կարելի է պատկերացնել այդպիսի փոփոխությունը, կամ որ Ռիչարդ Բրենսոնը կզբաղեցնի չորս աթոռներից մեկը, եթե ցանկանում է,-ասել է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային բյուրոյի կոմերցիոն տիեզերական թռիչքների ծառայության նախկին ղեկավար Ջորջ Նիլդը: Նա հավելել է, որ Բրենսոնն ավելի վաղ նույնպես հակում է ցուցաբերել ռիսկային արկածների նկատմամբ, դեռ ավելին, նա իսկապես հավատում է տիեզերական ծրագրին: Եւ հենց սեփականատիրոջ թռիչքը կծառայի որպես լավ գովազդ ապագա հաճախորդների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ