Կալիֆոռնիայում հետախուզվում են կողոպտիչները, որոնք օրը ցերեկով թալանել են Louis Vuitton բուտիկը: Դիմակավորված 11 մարդ ներխուժել է խանութ, խլել 36 պայուսակ եւ փախուստի դիմել հինգ մեքենաներով նախքան ոստիկանության ժամանելը: Նորաձեւության հարցում հասկացողները գողացել են ավելի քան 100 000 դոլար արժողությամբ պայուսակներ:
Ոստիկանության խոսքով՝ վկաները նկարագրել են կասկածյալներին՝ որպես սեւամորթ տղամարդիկ եւ կանայք, հնարավոր է, մինչեւ 20 տարեկան:
Իշխանություններն աշխատում են տարածաշրջանային գործընկերների հետ պարզելու համար՝ կարող են արդյոք կասկածյալներն առնչություն ունենալ այդ շրջանում համանման այլ հանցագործություններին:
Փալո Ալթոյի ոստիկանությունը հայտնել է, որ որ նմանատիպ դեպք է տեղի ունեցել քաղաքում գտնվող Neiman Marcus խանութում անցած ամիս: Առնվազն 10 կասկածյալից բաղկացած խումբը ներխուժել է խանութ եւ դուրս բերել 43 պայուսակ՝ ավելի քան 150 000 դոլար ընդհանուր արժեքով: