News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի կենտրոնական մասում գտնվող ֆերմայում մայիսի վերջին գոյացած խոշոր փոսն արդեն ֆուտբոլային դաշտից մեծ է եւ, ամենայն հավանականությամբ, կշարունակի մեծանալ, գրել է AP-ն:

Փոսի տրամագիծը 125 մ է, եւ այն սկսել է տներ «կուլ տալ»: Մեքսիկայի կառավարությունը զինվորներ է ուղարկել՝ մարդկանց 600 մետր հեռավորության վրա պահելու փոսի եզրից, որը 15 մետր խորություն ունի:

«Շատ դժվար պահ է մեզ համար: Ցավալի է, քանի որ սա այն ամենն է, ինչ ունենք», - ասել է Մագդալենա Հալամիգուա Շոպիլլակլը, որի տունը դանդաղորեն «ընկղմվում» է փոսի մեջ:

Բնակիչների մի մասը կարծում է, որ փոսը այդ շրջանում գործարանների կողմից շշալցման համար ստորերկրյա ջրերի չափազանց մեծ քանակությամբ դուրսբերման արդյունք է: Սակայն փոսի հատակը լցված է ջրով, որը, կարծես, ուժեղ հոսք ունի: Քաղաքացիական պաշտպանության ազգային վարչությունը հայտարարել է, որ ըստ փորձագետների՝ պատճառը ստորգետնյա գետի նման մի բան կարող է լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ