News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայամիի բնակիչը փորձել է սքութերով հասնել ավելի քան 200 000 դոլար արժողությամբ իր Lamborghini Urus ամենագնացին, որն առեւանգել էր 14-ամյա դեռահասը:

Քրիս Սենդլերի խոսքով՝ նա լսել է՝ ինչպես է ինչ-որ մեկը միացնում իր մեքենայի շարժիչը, պատուհանից դուրս է նայել եւ տեսել, որ նրա Lamborghini Urus-ը հեռանում է: Երկար չմտածելով՝ նա վերցրել է սքութերն ու սկսել հետապնդել առեւանգողին:

Կասկածյալը կայանել է մեքենան Սանդլերի տան մերձակայքում՝ հայտարարելով ականատեսներին, որ հենց նոր «առեւանգել է Lamborghini-ն»: Նրանցից մեկին նա պատմել է, որ վարորդական իրավունք չունի: «Ես 14 տարեկան եմ: Ես չգիտեմ՝ ինչ անել»: Ականատեսը խորհուրդ է տվել տղային հանձնվել:

Դեռահասը բերման է ենթարկվել եւ գտնվում է տնային կալանքում ԱՄՆ երեխաների եւ ընտանիքի հարցերով նախարարության խնամքի ներքո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ