News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


2021 թվականին 5 ամսում միգրացիայի բացասական սալդոն կազմել է 90 հազար մարդ: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Եղվարդում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ դա երեք երկարատեւ ճնգաժամերի արդյունք է՝ անվտանգություն, տնտեսական ճգնաժամ  (ՀՆԱ անկում, գործազրկության աճ եւ այլն) եւ ներքաղաքական ճգնաժամ: 

Նա հավելեց, որ դա Հայաստանի համար աննախադեպ իրավիճակ է, եւ այսօր բոլոր ճգնաժամները ստեղծվել են արհեստականորեն իշխանության սխալ քաղաքականության արդյունքում:

«Եթե չլիներ այս իրավիճակը, պատերազմում պարտություն չէր լինի: Այդ ճգնաժամների նույնիսկ մեկն է բավարար, որպեսզի արտահերթ ընտրություններ անցկացվեն: Հայաստանում այդ երեք ճգնաժամները երբեք միասին չեն եղել: 1996 թվականին եղել է ներքաղաքական ճգնաժամ, սակայն անվտանգության ճգնաժամ չի եղել , իսկ տնտեսությունը դանդաղ, բայց զարգանում էր: 1998 թվականին եղել է ԼՂ հարցի շուրջ ճգնաժամ, սակայն անվտանգության ճգնաժամ չի եղել: Այսօրվա իշխանությունն է պատասխանատու այդ իրավիճակի համար »,-նշեց երկրորդ նախագահը:

Նա պարզաբանեց, որ իրենց քաղաքական ուժը մտադիր է վերականգնել երկրի անվտանգությունը, ապահովել տնտեսական աճ եւ հանդարտեցնել ներքաղաքական վիճակը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ