News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթների և դատական ներկայացուցչության բաժնի ավագ իրավաբան Սեդա Ոսկանյանը ներկայացնում է տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վարույթի հարուցման գործընթացը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության վերջին բարեփոխումների շրջանակում առանձնահատուկ ուշադրության արժանացան իրավախախտման վարույթի հարուցման  հետ կապված հարցերը, քանի որ բացակայում էին դրանց վերաբերյալ բավարար կարգավորումները, իսկ այդպիսի վիճակը ստեղծում էր խնդրահարույց իրավիճակներ։ Արդյունքում՝ նոր խմբագրությամբ Օրենքում ամրագրվեցին վարույթի հարուցման առիթների շրջանակի, ինչպես նաև դրանց քննարկման և լուծման ընթացակարգի հետ կապված անհրաժեշտ դրույթներ:

Որո՞նք են վարույթի հարուցման առիթները

Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վարույթ կարող է հարուցվել բացառապես հետևյալ առիթներից առնվազն որևէ մեկի առկայության պարագայում՝

•      օրենքի առերևույթ խախտման մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումներ.

•      օրենքի առերևույթ խախտման մասին պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց հաղորդումներ.

•      Հանձնաժողովի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում օրենքի առերևույթ խախտման փաստի հայտնաբերում.

•      առերևույթ խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակած տեղեկություններ:

Եթե վարույթի հարուցման առիթներում առկա հարցերը մտնում են այլ վարչական կամ քրեական հետապնդման մարմնի իրավասության մեջ, հաղորդումը ստանալուց հետո` տասն օրվա ընթացքում, Հանձնաժողովի նախագահի գրությամբ այն վերահասցեագրվում է, իսկ եթե հաղորդումը դուրս է ինչպես Հանձնաժողովի, այնպես էլ այլ մարմինների իրավասությունից՝ վերադարձվում է։

Որո՞նք են հաղորդմանը ներկայացվող պահանջները.

Օրենքը սահմանում  է որոշակի պահանջներ, որոնք պետք է պահպանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից հաղորդում ներկայացնելիս։ Ըստ այդմ, հաղորդումները Հանձնաժողովում կարող են քննարկվել միայն սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում։

Այս հարցը լուծելու նպատակով՝ Հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 1-ի թիվ 83-Լ որոշմամբ  սահմանվել են հաղորդման օրինակելի ձևերը, որոնք հասանելի են հետևյալ հղմամբ:

Որո՞նք են վարույթի հարուցման առիթների քննարկման ընթացքում  իրականացվող գործողությունները և քննարկման ժամկետները

Հանձնաժողովը վարույթի հարուցման առիթները քննարկում է մեկամսյա ժամկետում և համապատասխան հիմքերի առկայության դեպքում միայն կարող է հարուցել վարույթ:

Կարևոր նորամուծություն է նաև այն կարգավորումը, ըստ որի Հանձնաժողովն իրավասու է վարույթի հարուցման առիթների քննարկման ընթացքում օրենքի առերևույթ խախտման փաստի հավաստիությունն ստուգելու նպատակով իրականացնել հետևյալ գործողությունները.

դիտանցում.

հսկիչ գնում.

մշտադիտարկում.

արտաքին դիտում.

պահանջել և ստանալ տեղեկություններ:

Ո՞րոնք են վարույթի հարուցման առիթների քննարկման արդյունքում կայացվող որոշումները.

Վարույթի հարուցման առիթների  քննարկման արդյունքում Հանձնաժողովը կարող է կայացնել՝

տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշում.

տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում:

Հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ օրենքը սահմանում է   տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշման մեջ առերևույթ իրավախախտման նկարագրությունը և օրենքի այն դրույթը նշելու պահանջ, որով պատասխանատվություն է նախատեսվում տվյալ խախտման համար։ Այս փոփոխությամբ լուծվում է իրավախախտման վարույթի կանխատեսելիության և որոշակիության խնդիրը, ինչը նախկինում երբեմն հարուցում էր տնտեսավարող սուբյեկտների դժգոհությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ