News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Մենք պատրաստ չենք անցնելու պարտադիր զինծառայության բոլոր պետական ծառայողների, ներառյալ կանանց համար։ Այս մասին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում հունիսի 11-ին, նախընտրական քարոզչության ընթացքում ասաց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքից վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք մտցնել նորմ, որպեսզի յուրաքանչյուր պետծառայող, այդ թվում կանայք, պարտադիր զինծառայություն անցնեն։

Նրա խոսքով՝ այդպիսի համակարգի կտրուկ անցումը կհանգեցնի ներքին լարվածության աճի։ Նա մատնանշեց հարցի շուրջ լայն քննարկման եւ հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը։ «Բայց դա արդեն վերջին փուլն է։ Չնայած ես դա կատարյալ օրինակ եմ համարում (որն աշխատում է Իսրայելում), երբ թշնամաբար տրամադրված պետությունների շրջապատում ձեւավորվում են անվտանգության ամրապնդման եւ երկրի զարգացման պայմաններ»,- միաժամանակ ընդգծեց Քոչարյանը։

Նա նշեց, որ բանակը պետք է ուժեղացնել, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ներգրավել ինչպես զենքի, այնպես էլ թրենինգների տեսանկյունից։ «Ներկայիս իշխանությունները թուլացրել են մեր պետության երկու կարեւորագույն բաղադրիչ՝ ազգային գաղափարախոսությունը եւ բանակը։ Եթե մենք չուժեղացնենք այդ դիրքերը, ապա չենք ունենա անվտանգ պետություն»,- եզրափակեց երկրորդ նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ