News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Պատիվ ունեմ» դաշինքի դեմ քաղաքական հետապնդումները սկսվել են արդեն 5-6 օր: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։

«Այսինքն երբ կապիտուլյանտը տեսնում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի հեղինակությունն էապես աճում է, սկսում է քաղաքական ռեպրեսիաները: Օրինակ, 2020-ի նոյեմբերի 11-ին հարուցված հանրահավաք կազմակերպելու գործով, որով ես անցնցում եմ որպես մեղադրյալ, սկսում են մեր ակտիվ կուսակցական ընկերներին կանչել տարբեր հարցաքննությունների, արգելանքներ են դրել մեր ակտիվ ընկերների հաշիվների վրա, այդ նույն օրվա հանրահավաքին մասնակցելու համար՝ առանց ծանուցման: Օրինակ, իմ երեք հաշիվների վրա ամեն մեկի վրա դրված է 400 հազարական դրամի արգելանք: Դա դնելուց առաջ որեւէ ծանուցում չեմ ստացել. որպեսզի հնարավորություն չունենանք իրավական ճանապարհով հասնել հաջողության: Հիմա եթե մենք փորձենք դատարանի միջոցով բացել այդ հաշիվները, դա կարող է 1-1,5 տարի տեւել»,-ասաց նա:

Անդրադառնալով հարուցված գործին, Արսեն Բաբայանն ասաց. «Գործն ընտրակաշառքի միասին է,  մինչդեռ պարոն Խլղաթյան եւ ընտրակաշառք, կամ «Պատիվ ունեմ» դաշինք եւ ընտրակաշառք, իրար հետ այդ երկու բառն ասելը ծիծաղելի է: Պարոն Խլղաթյանն այնքան հեղինակություն ու համակիրներ ունի, որ ընդհանրապես ընտրակաշառքի մասին մտքով կարող է չանցնել:

Փաստորեն սկսել են քաղաքական հետապնդումներ, բայց վստահ եմ, որ նրանց չի հաջողվելու որեւէ արդյունքի հասնել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ