News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անդրկովկասում բարի կամքի առկայության դեպքում տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակում կլինի, կսկսի զարգանալ առեւտուրը, երկու երկրների տնտեսությունը: Կարեւոր է, որպեսզի նման կամք լինի: Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի առաջնորդների համատեղ եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվել է աշխատանքային խումբ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ, որոնց հանձնարարվել է ապաարգելափակել տարածաշրջանաւմ տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները շատ բարդ են: Շատերը ծանր կորուստ են կրել, լքել իրենց տները, կորցրել ամենամոտ հարազատներին: Այդ մասին միշտ կհիշեն:

Տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաարգելափակման մասին բանակցությունների բոլոր մասնակիցները ելնում են հենց դրանից: Ռուսաստանն այդ հարցում օգնում է նրանց:

Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում տարածաշրջանում ապաարգելափակման մասին առարկայական քննարկում է ընթանում:

Ինչպես հայտնի է, Հայաստանը դեպի ծով ելք չունի: Հայաստանը շատ բարդ հարաբերություններ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Հայաստանը ցամաքային սահման ունի Իրանի հետ, սակայն այդտեղ վատ ճանապարհներ են:

Հայաստանի մոտ արտաքին աշխարհի հետ կապ կա միայն Վրաստանի միջով, որտեղ կա ելք դեպի ծով եւ Վերին Լարսի միջազգայի անցակետ՝ միակ ցամաքային երթուղին դեպի Ռուսաստան:

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարեւոր է Ռուսաստանի, ԵՏՄ-ի եւ բոլոր հարեւան երկրների համար։ Ընդ որում՝ Հայաստանը կվերածվի ոչ միայն կարեւորագույն միջազգային տրանսպորտային հանգույցի, որը կկապի Պարսից ծոցի իրանական նավահանգիստները սեւծովյան նավահանգիստների, ինչպես նաեւ Բալթյան եւ խաղաղօվկիանոսյան ռուսական նավահանգիստների հետ, այլեւ կկարողանա սկսել սեփական արտադրության խթանումը, քանի որ հասանելի կդառնան սպառման նոր շուկաները, իսկ երկրից արտադրանքի արտահանման հնարավորությունները զսպող գործոնները անցյալ կդառնան։ Ժամանակակից պատմության մեջ նման հնարավորություններ դեռ երբեք  չեն բացվել եւ, անշուշտ, այս նոր դասավորությունում հիմնական շահառուները լինելու են Ադրբեջանն ու Հայաստանը։ Ռուսաստանն այս հարցում օգնում է նրանց ու տարածաշրջանի մյուս բոլոր երկրներին։

Աշխատանքային խմբի շրջանակում հետազոտվել են Հայաստանն ու Ադրբեջանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային եւ ավտոերթուղիները։ Գարնանն այդ երկրների սահմանամերձ շրջաններում աշխատում էին տրանսպորտի նախարարության, «Ռոսավտոդոր»-ի եւ ՌԵՈւ ռուս փորձագետները։ Նրանք ուսումնասիրել են յուրաքանչյուր ավտոմայրուղի եւ երկաթուղի, գնահատել երկու երկրների միջեւ առեւտրային փոխադրումների իրականացման հնարավորությունները։ Գնահատվել է ճանապարհածածկի, երկաթուղու, կամուրջների, խողովակների վիճակը, որոնք անցնում են ճանապարհների տակով։ Ցավոք, գրեթե բոլոր հնարավոր երթուղիները անպիտան էին, եւ տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը պահանջում է լուրջ ներդրումներ։ Այդ փորձագիտական աշխատանքի արդյունքներով կողմերը կարողացան նշել տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հետագա քայլերը։

Աշխատանքի մեծ շերտ կապված է նաեւ իրավական հարցերի հետ։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, չկան անցակետեր, մաքսակետեր, այն ամենը, ինչը սովորաբար լինում է հարեւան երկրների միջեւ։ Վերջին 30 տարիների ընթացքում ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը ամեն ինչ արել են, որպեսզի իրենց միջեւ շարժումը անհնար լինի։ Այդ կուտակված ցավոտ խնդիրները պետք է լուծել։ Կատարվում է բոլոր միջազգային նորմատիվային-իրավական ակտերի ինվենտարացում։ Նախ՝ դա վերաբերում է ԱՊՀ-ին, որովհետեւ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը մտնում են դրա կազմի մեջ։ Այնպես է ստացվել, որ ամեն անգամ, երբ ստորագրվում են ինչ-որ բազմակողմ համաձայնագրեր, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները միմյանց հանդեպ միակողմանի վերապահումներ են անում, որոնք բացառում են այդ համաձայնագրերի գործողության տարածումը հակառակ կողմի վրա։ Այդ վերապահումները, որոնք խանգարում են  տրանսպորտային հաղորդակցության իրականացմանը երկու երկրների միջեւ, պետք է հանվեն։

Ավելի քան երեսուն տարի երկու երկրների պետապարատները համակարգված աշխատել են մեկը մյուսի դեմ, եւ հիմա նրանք պետք է որոնեն հանգուցալուծում եւ գտնեն փոխզիջումներ։ Մարդկանց համար դա դժվար է, քանի որ նրանց վրա է դրված ամբողջ նախորդ կյանքի եւ նրանց երկրների միջեւ փոխհարաբերությունների պատմության բեռը։

Երբ այս բոլոր լուծումները գտնվեն, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը որոշեն, որ պատրաստ են իրականացնել դրանք, կարելի կլինի սկսել ճանապարհների վերականգնումը եւ դրանից հետո վերսկսել տրանսպորտային հաղորդակցությունը։ Գլխավորը լավ ապագա տեսնելն է, եւ, իհարկե, կարեւոր է, որպեսզի ոչ ոք այժմ քայլեր չձեռնարկի, որոնք էլ ավելի կդժվարացնեն այս առանց այդ էլ բարդ հարաբերությունները»,- նշեց նա։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ