News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 11-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ պետական ծառայությունների մատուցման միասնական հարթակի՝ e-gov.am-ի կարողությունների զարգացման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման խոսքում փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ կառավարության նախաձեռնած պետական և համայնքային ծառայությունների մատուցման ու բարեփոխման շրջանակներում վերանայվելու և պարզեցվելու են ծառայությունների մատուցման հետ կապված բիզնես գործընթացները, ինչպես նաև ոլորտը կարգավորող իրավական ակտերը:

Ըստ նրա՝ հանրային կառավարման բարեփոխումների 4 բաղադրիչներից մեկն է պետական և համայնքային ծառայությունների թվայնացումը: Այդ համատեքստում պետական ծառայությունների մատուցման հարթակը նոր հնարավորություններ է ստեղծելու ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, ինչպես օրինակ՝ առցանց դիմել ծառայությունների ստացման համար, առցանց վճարումներ կատարել, հետևել ծառայության կատարման ընթացքին, գնահատել ստացված ծառայության որակը և այլն:

Տիգրան Ավինյանը հավելել է, որ հարթակի փորձնական մեկնարկը տրվելու է «Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում» ծառայությամբ, իսկ առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է փուլային եղանակով ավելացնել մատուցվող ծառայությունների քանակը: Ավելացվող ծառայություններից առանցքային է լինելու Հայաստանի Հանրապետությունում լիցենզիաների և թույլտվությունների ստացման ու տրամադրման գործընթացի ապահովումը հարթակի միջոցով:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ներդնել նաև բջջային հավելված, որը թույլ է տալու լավագույնս օգտվել վեբ-հարթակի ֆունկցիոնալ ամբողջական հնարավորություններից:

Այնուհետ կապալառու կազմակերպությունը հանդես է եկել e-gov.am հարթակի վերաբերյալ պրեզենտացիայով՝ ներկայացնելով միասնական հարթակի ապագա կառուցվածքը, դրա ընձեռած տեխնիկական հնարավորություններն ու գործիքակազմը: Ծավալված քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հարթակի կարողությունների զարգացմանն ուղղված առաջիկա աշխատանքներին, այդ թվում՝ ծանուցումների (e-notifications), վճարումների (e-payments) և GovID-ի ներմուծման, դրանց տեխնիկական ապահովման, սպասարկման ու ժամանակացույցի հարցերին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ