Մենք կվերականգնենք եւ կխորացնենք դաշնակիցների հետ հարաբերությունները: Այս մասին Աբովյան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, վարչապետ թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ թշանմին այսօր ամրապնդվել է ոչ միայն սահմանների մոտ, այլ նաեւ կառավարության շենքում:
Նա պարզաբանեց, որ դաշինքը կլուծի անվտանգության եւ տնտեսական ոլորտներում խնդիրները:
«Ներկայիս իշխանությունը չի հարգում ներդրումները, իսկ դրանք անհնար են, եթե երկրում հանգիստ չէ»,-հավելեց Քոչարյանը: