News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 03
Տեսնել լրահոսը

Համավարակային արգելափակումների մեկնարկից ի վեր կիբերհարձակումների եւ գումար շորթող ծրագրերի տարածումը տագնապ է առաջացնում ֆինանսական աշխարհում, որը երկարաժամկետ հեռանկարում անցում է կատարում թվային գումարին եւ հեռահար աշխատանքին, գրում է Reuters-ը:

Թվային հեղափոխության հակառակ կողմը միշտ էլ եղել է դրա այլընտրանքի` առցանց հանցագործության անխուսափելի աճը:

Հարձակումներ կատարողներից ոմանք կասկածվում են պետական հովանավորություն ստանալու մեջ՝ քաղաքական նկատառումներից դրդված: Ի թիվս այլոց, կան կազմակերպված գերբարդ խմբավորումներ, ինչպիսիք են DarkSide-ը:

Համավարակի ընթացքում հեռահար աշխատանքի բումը հանգեցրել է կիբերհարձակումների կտրուկ աճի եւ ձեռնարկությունների, բանկերի ու պետական ​​մարմինների աշխատանքներում խափանումների: Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում «զոհերի» թվում են Colonial Pipeline-ը, JBS բրազիլական մսի վերամշակման ընկերությունը եւ Իռլանդիայի ազգային առողջապահական ծառայությունը:

Հանցագործներին նախորդ տարի հաջողվել է գրեթե 350 միլիոն դոլար ստանալ, ինչը երեք անգամ ավելի է, քան 2019 թվականին:

Սա համաշխարհային մասշտաբով փոքր թիվ է թվում, սակայն կիբերանվտանգության պաշտպանության խափանումներն ու հսկայական ծախսերը բազմիցս գերազանցում են այն: ԱՄՆ կառավարության գնահատականներով՝ 2017 թվականի WannaCry-ի նման հարձակումների ծախսերը միլիարդավոր դոլարների են հասնում:

Fitch-ը, վկայակոչելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում տարբեր աղբյուրներ, նշել է, որ 2020 թվականին գումար շորթող ծրագրերով հարձակումները աճել են գրեթե 500 տոկոսով, որը իրավաբանական եւ ֆինանսական ընկերություններում կիբեր միջադեպերի քառորդ մասն է, իսկ համաշխարհային ծախսերը գնահատվում են 20 միլիարդ դոլար: Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) նույնիսկ համավարակից առաջ բոլոր տեսակի կիբերհանցագործությունների վնասները տրիլիոնավոր դոլարներ է գնահատել:

Այս տարի ՀՏՖ-ի՝ ռիսկերի մասին տարեկան զեկույցում աշխարհի թոփ 10 գլոբալ ռիսկերի մեջ, ինչպիսիք են «ծայրահեղ եղանակային պայմանները» եւ «կլիմայական գործողությունների անհաջողությունները», ներառվել է «կիբերանվտանգության ձախողումը»: Ֆորումի անդամների գրեթե 40 տոկոսը կիբեր ռիսկերը դիտարկում է որպես «ակնհայտ եւ իրական սպառնալիք» համաշխարհային տնտեսության համար առաջիկա երկու տարիների ընթացքում:

Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը միայն անցյալ տարի փաստագրել է ավելի քան 100 անդրսահմանային կիբերհարձակում ամբողջ աշխարհի կառավարությունների եւ կորպորացիաների դեմ:

S&P Global վարկանիշային ընկերություն հայտարարել է, որ բանկերը հիմնական թիրախներն են հանդիսանում, քանի որ դրանք կարեւոր դեր են խաղում ենթակառուցվածքում եւ նաեւ անձնական գաղտնի տվյալների լայն շրջանակ ունեն:

«Արագացված թվայնացումը եւ հեռահար աշխատանքը մեծացրել են ֆինանսական հատվածի խոցելիությունը կիբեր ռիսկերի նկատմամբ եւ կարող են հանգեցնել ավելի բարդ կիբերհարձակումների, որոնք ավելի մեծ կորուստներ կհասցնեն»:

Խնդրի մասշտաբներն աճում են այնքան արագ, որքան հենց թվային աշխարհը եւ նույն կերպ կատալիզացվում է համավարակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
New York Times-ի խմբագիրն աշխատակիցներին արգելել է հետաքննել COVID-19-ի ծագումը
«Դիմադրություն կար այն ամենի իրականացման նկատմամբ, ինչը կարող էր ցույց տալ, որ կորոնավիրուսը տեխնածին է...
Ուհանում 2020 թվականից հետո առաջին անգամ գրանցվել է COVID-19-ի բռնկում
Տեղի իշխանությունները պատրաստ են համաքաղաքային թեստավորում անցկացնել...
Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 22.010 դեպք
Հարաբերական արտահայտմամբ դեպքերի թվի աճը կազմել է 0.35 տոկոս...
Սպիտակ տանը հայտնել են, որ ԱՄՆ-ն լոքդաուն չի սահմանի դելտա շտամի պատճառով
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ իշխանությունը կհիմնվի գիտական սկզբունքների եւ փորձագետների խորհուրդների վրա:
Հակառեկորդ Վրաստանում. մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4827 նոր դեպք
Պանդեմիայի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 428 670 դեպք:
Կանադայում երկու ամերիկացիների 16 000 դոլարի տուգանել են՝ COVID-19-ի մասին կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար
անադայի Հանրային առողջապահության (PHAC) գործակալության պաշտոնյաները յուրաքանչյուր ճանապարհորդի տուգանել են չորս անգամ՝ ընդհանուր 19 720 կանադական դոլարի․․․