News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանն արձագանքել է  ՔՊ ցուցակում ներառված Խաչատուր Սուքիասյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով վերջինս խիստ քննադատության էր ենթարկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:

«Անկախ Հայաստանի ամենահոռի օլիգարխիկ տրադիցիաների հիմնադիր Գռզոյի ձեռքը տեքստ են տվել, դրել է ֆեյսբուքում։

Տհաճ ու տգեղ մի տեքստ, որպիսին Հայաստանում կարող էր դուրս տալ միայն մեկ հոգեխանգարված, գարշահոտություն տարածող մեկ քաղաքական դիակ, գիժ, ով ամեն պահի փչացնում է իր կողքը մնացած ևս մեկին։ Այսօր փչանալու հերթը Գռզոյինն էր։ Մի ստորացուցիչ, նողկալի տեսարան։ Բայցևայնպես այս ստորացումը նրան չի ազատում այդ զուգարանի թուղթը հրապարակելու մեղքից։ Հիմա նրան մնում է ամեն օր հիշել սա ու սպասել իր հերթին։ Ծանր բան է։

Հ.Գ. Երեք տարի առաջ իմ ներկայությամբ ամեն անգամ Նախագահի անունը տալուց ոտքի էիր կանգնում: Քաղաքի տղեն կայուն է լինում, Խաչատուր»,- գրել է Վանեցյանը:

Գործարար Խաչատուր Սուքիասյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, նշելով, որ ինքը օլիգարխ չէ եւ քննադատել էր Սերժ Սարգսյանին:

Ներկայացնենք գրառումը ստորեւ.

«Հայաստանի պատմության ամենաատելի պաշտոնյան՝ Սերժիկը, ում հայ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս շպրտեց իր աշխատասենյակից և այդ ամենը վերածեց տոնախմբության, այսօր համարձակվել է խոսել իմ մասին։

Առաջինը` ես օլիգարխ չեմ։ Ես և իմ ընտանիքը տարիներ շարունակ զբաղվել ենք գործարարությամբ, դեռեւս գորբաչովյան տարիներից, երբ արդեն իրավունքը կար, կարող էինք զբաղվել ազատ բիզնեսով։ Այդ մասին գիտի յուրաքանչյուր երևանցի։ Իսկ այ օլիգարխը դու և քո հարազատներն էիք, որ օգտագործելով պետական լծակները` շատ գործարարներից, այդ թվում ինձնից, բիզնես էիք խլում։

Թշվա´ռ, մենք հիշում ենք, թե ով էիր դու 90-ական թվականներին, ինչ ունեիր և ինչպես հարստացար։ Այդ ամենը բոլորիս աչքի առաջ է։

Սերժիկ, ատելիի մասին խոսելուց առաջ հիշի´ր քեզ 2018 թվականին։ Հիշի´ր մարդկանց խանդավառված դեմքերը, երբ քեզ վռնդում էին, հիշի´ր քո հեռացման առիթով համամարդկային քեֆ-ուրախությունները, նայի´ր քեզ հայելու մեջ ու կտեսնես թե ով է Հայաստանում ամենաատելին։

Օլիգարխը դու էիր, երբ պետական լծակները քո ձեռքում էին, ու դու եւ քո հարազատները հարստանում էիք երկրաչափական պրոգրեսիայով»,- գրել  է նա։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստան» դաշինքը «Պատիվ ունեմի» հետ քննարկումներից հետո հանդես կգա ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով․ Ի․ Սաղաթելյան
Մենք «Պատիվ ունեմ» դաշինքին համարում ենք մեր բնական դաշնակիցը․․․
Ինչո՞ւ ձեններդ չի լսվում․ ստեղ մանդատ վերցնելու խնդիր էր․ սկսում եմ ընդդիմությունից հիասթափվել. Գ.Պետրոսյան
Որոշ իրավաբաններ ինձ հակադրվում էին, ասում էին ԱԺ լուծարման հիմք չկա, այսինքն եթե ընդդիմություն չլինի, ԱԺ-ն մեխանիկորեն չի լուծարվում...
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Մասնավորապես, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբում աշխատող Գ. Նավոյանը 2021 թվականի հունիսի 18-ին բժշկական օգնություն...
Ընտրական հանցագործություններով հարուցվել է 78 քրգործ՝ 83 անձի նկատմամբ, 7 գործ ուղարկվել է դատարան. Դատախազություն
Մասնավորապես, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված…
Սյունիքի կալանավորված համայնքապետերին տեսակցելն արգելված է անգամ ԱԺ պատգամավորներին․ Ռոբերտ Հայրապետյան
Բաբաջանյան Արմանը Նաիրի Հունանյանին տեսակցել էր․․․
Այս ամենից հետո սենտիմենտալ դաշտ տեղափոխվելը ձեռառնոցի է.Սոս Հակոբյանը՝ Փաշինյանի շնորհավորանքին արձագանքելու մասին
Այդ մշակույթը ներմուծողն ու տարածողը այդ նույն մարդն է...