News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կուբայի կառավարությունը խորհուրդ է տալիս կղզի ուղեւորություն ծրագրող զբոսաշրջիկներին իրենց հետ չվերցնել կանխիկ դոլարներ, քանի որ դրանք չեն ընդունվելու ոչ վճարման, ոչ էլ կուբայական պեսոների փոխանակման համար: Համապատասխան հայտարարությունը պետական ​​հեռուստատեսության եթերում արել է Կուբայի Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Ֆրանսիսկո Մայոբրե Լենսեն, հայտնել է ՏԱՍՍ-ը: 

Ըստ Կենտրոնական բանկի ներկայացուցչի՝ հունիսի 21-ից, ձեռնարկված միջոցառումների համաձայն, կանխիկ դոլարներ չեն ընդունվի, ուստի այդ օրվանից երկիր ժամանողները պետք է իրենց հետ ունենան ցանկացած այլ արժույթ: «Մենք այժմ խոսում ենք կանխիկ գումարի մասին, քարտով վճարման դեպքում խնդիրներ չեն առաջանա», - ասել է Ֆրանդիսկո Մայոբրե Լենսեն: Հինգշաբթի հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ Կուբայի բանկերը հունիսի 21-ից այլեւս չեն ընդունելու կանխիկ դոլարներ հաճախորդների հաշիվներին փոխանցման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ