News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 03
Տեսնել լրահոսը

Apple-ը ակնհայտ պլանավորում է իր սեփական ավտոմեքենան ստեղծել: Դրա համար այն վարձել է BMW-ի էլեկտրամոբիլների բաժնի նախկին ղեկավար Ուլրիխ Կրանցին: Ըստ CNBS-ի՝ նա կարող է օգնել Apple-ի սեփական էլեկտրամոբիլը կառուցելու գործում:

Լրատվամիջոցի համաձայն՝ նման գործողությունները եւս մեկ անգամ հաստատում են Apple-ի՝ էլեկտրամոբիլիների ստեղծման հարցում Tesla-ի հետ մրցելու ցանկությունը: Դեռ տարվա սկզբին Hyundai-ն հայտարարել է, որ բանակցություններ է վարում Apple-ի հետ ավտոմեքենաների արտադրության վերաբերյալ, սակայն հետո գործարքը չեղարկվել է: Apple-ը դեռ չի հաստատում սեփական մեքենաների արտադրության մասին լուրերը, սակայն շարունակում է վարձել մասնագետներ ավտոարդյունաբերությունից եւ Կալիֆոռնիայում ինքնուրույն վարելու ծրագրերի փորձարկումներ անցկացնել:

2018 թվականին Apple-ը վարձել է Tesla-ից Դուֆ Ֆիլդին, որն աշխատում էր Tesla 3 մոդելի վրա: Նման մասնագետներով Apple-ը մրցակից է դառնալու խոշոր ավտոարտադրողների համար: Apple-ի ավտոմոբիլային նախագիծը է մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել, վերջինը՝ 2019 թվականի սկզբին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել