News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի՝ մարզային յուրաքանչյուր այցից հետո իշխանության կուլիսներում իսկական «պատերազմ» է. Փաշինյանը պարզապես «պատեպատ» է տալիս պատասխանատուներին: Բանն այն է, որ նրան մեծապես նյարդայնացնում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հանրահավաքին փաստացի աչքերի առջև նույն դեմքերն են, որոնց, որպես «շրջիկ մասնակիցներ», իրենց հետ պտտում են, բայց նույնիսկ այդ պարագայում ակնկալվող մարդաքանակը ոչ մի կերպ հավաքել չի ստացվում:

Նիկոլ Փաշինյանը հատկապես զայրացել է Գյումրիի ու Վանաձորի հանդիպումներից հետո: Այս ամենի հետ հուսահատության աստիճան պոռթկումների պատճառ են դառնում սոցիոլոգիական հարցումները:

Մասնավորաբար, երեկ հրապարակվեց «Գելլափի» հերթական հարցումը, ըստ որի, նախորդ հարցման արդյունքների համեմատությամբ՝ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3,5 տոկոսով, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 1,4 տոկոսով։ Արդյունքում, ըստ վերջին հարցման, «Հայաստան» դաշինքն առաջին տեղում է՝ 24,1 տոկոսով, երկրորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է 23,8 տոկոս: «Պատիվ ունեմ» դաշինքն ունի 7,4 տոկոս:

Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, ՔՊԿ-ի «կլոն» կամ սատելիտ 2-3 «միավորները» որևէ շանս չունեն խորհրդարան անցնելու, ինչը հաստատում է նաև նշյալ հարցումը: Ըստ այդմ, իշխող քաղաքական ուժը կորցրել է վերարտադրվելու բոլոր շանսերը, փոխարենը առարկայական են դարձել ընդդիմության՝ հենց առաջին փուլով կոալիցիա կազմելու միջոցով իշխանություն ստանալու հնարավորությունները: Ի դեպ, մեր տեղեկություններով, հատուկ ծառայությունների կողմից անցկացվող հարցումներն առավել անմխիթարական են իշխանության համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ