News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը ակնկալում է բացահայտել մասշտաբային հարկային խարդախությունները՝ օգտագործելով Դուբայում Գերմանիայի քաղաքացիների ունեցվածքի մասին տվյալները, գրել է DW-ն:

Գերմանիայի Դաշնային հարկային վարչությունը, ԳԴՀ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցի անձնական ցուցումով, գնել է սկավառակ, որը պարունակում է «հարկերի հետ կապված տվյալներ Դուբայի Էմիրությունից»: «Խոսքը հնարավոր հարկային հանցագործությունները բացահայտելու մասին է: Հարկերից խուսափելը աննշան իրավախախտում չէ, այլ հանցագործություն է: Այս պարագայում զիջումներ չեն կարող լինել», - շեշտել է քաղաքական գործիչը, որը սեպտեմբերին մրցելու է Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար Բունդեսթագի ընտրություններում:

Ավելի վաղ գերմանական Der Spiegel շաբաթաթերթը հայտնել է, որ Օլաֆ Շոլցը հանձնարարել է տվյալներ գնել, որոնք, ամենայն հավանականությամբ, կօգնեն բացահայտել խոշոր հարկային կեղծիքներ: Նշվել է, որ Դաշնային հարկային վարչության կողմից ձեռք բերված սկավառակը պարունակում է միլիոնավոր հարկատուների տվյալներ, այդ թվում` Դուբայում հողեր ու անշարժ գույք ունեցող Գերմանիայի մի քանի հազար քաղաքացու:

Ըստ Շոլցի՝ Ֆինանսների նախարարության կողմից այս տվյալների ձեռքբերումը թույլ կտա բացահայտել հարկերից խուսափելու լուրջ դեպքեր, որոնք կապված են Գերմանիայի տարբեր դաշնային նահանգների բնակիչների հետ: Ըստ Der Spiegel-ի՝ անանուն աղբյուրը առաջարկել է վաճառել տվյալները. գործարքի գինը կազմել է երկու միլիոն եվրո:

Սա Դաշնային հարկային վարչության կողմից նման տվյալների գնման առաջին դեպքն է: Նախկինում նմանատիպ գործարքներ էին իրականացնում դաշնային նահանգները կամ այլ դաշնային կառույցներ, մասնավորապես՝ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ