News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սենատը հաստատել է Զահիդ Քուրայշիի թեկնածությունը Նյու Ջերսիի օկրուգային դատարանի դատավորի պաշտոնում։ Դրանով իսկ նա դարձել է առաջին ամերիկացի մահմեդական դաշնային դատավորը ԱՄՆ պատմության մեջ, տեղեկացնում է Washington Examiner-ը։

Քուրայշին երկկուսակցական աջակցություն է ստացել 81-16 ձայներով, ներառյալ 32 հանրապետականներ։ Ապրիլին նախագահ Բայդենը առաջադրել էր Քուրայշիի թեկնածությունը դատավոր Փիթեր Շերիդանի փոխարեն։

Պակիստանցի ներգաղթյալների որդին ծնվել է Նյու Յորքում եւ մեծացել Ֆանվուդում (Նյու Ջերսի նահանգ)։ Ստանալով իրավաբանի աստիճան Ռուտգերսի իրավաբանական դպրոցում՝ Քուրայշին միացել է LeBoeuf, Lamb, Greene & MacRae ընկերությանը։ Նրա առաջին աշխատանքային օրը համընկավ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին, իրադարձություն, որը մղեց նրան բանակում ծառայություն անցնելուն։

Քուրայշին Բայդենի առաջին դատական թեկնածուներից մեկն է։ 11 դատավորների ցուցակում, որոնք «կշարունակեն պատմություն կերտել», մտել են նաեւ դատավոր Ֆլորենս Փենը, որը ասիական ծագմամբ առաջին կինն է լինելու Կոլումբիայի օկրուգային դատարանում, եւ դատավոր Լիդիա Գրիգսբին, որը կդառնա Մերիլենդում որպես դատավոր ծառայող առաջին սեւամորթ կինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ