News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը

Disney World-ը հայտարարել է, որ պատվաստված հյուրերն այլեւս դիմակներ չեն կրի այգու տարածքի մեծ մասում, կթուլացվեն նաեւ սոցիալական հեռավորության պահպանման որոշ կանոններ, տեղեկացնուն է The Hill-ը։

Այգու հայտարարությունում նշվում է, որ կանոնների փոփոխությունները, որոնք պաշտոնապես ուժի մեջ կմտնեն երեքշաբթի, արվել են «վերջին միտումների եւ երաշխավորությունների հիման վրա»։ Disney World-ը հայտարարել է, որ չնայած դիմակներ կրելը պարտադիր չի լինի պատվաստված հյուրերի համար այգու տարածքի մեծ մասում, դրանց կրումը նախկինի պես կպահանջվի Disney-ի տրանսպորտից օգտվող բոլոր այցելուների համար։

Ընդ որում՝ այգում պատվաստումն ապացուցող փաստաթուղթ չեն պահանջի՝ հուսալով, որ հյուրերն ազնիվ ու բարեխիղճ կլինեն։

Disney World-ը հատարարել է նաեւ խանութներում, ռեստորաններում եւ ատրակցիոններում ֆիզիկական հեռավորության պահպանման կանոների թուլացման մասին։ Այնուամենայնիվ,  թեմատիկ այգում ավելացրել են, որ «որոշ զվարճություններ կարող են նախկինի պես աշխատել սահմանափակ կամ ժամանակավորապես անհանասանելի կլինեն»։ «Մենք դեռ լիովին պատրաստ չենք վերադարձնել ամեն ինչ, բայց տրամադրված ենք լավատեսորեն եւ անհամբերությամբ սպասում ենք այն օրվան, երբ Disney-ի բարեկամներն ու արքայադուստրերը կկարողանան նորից ողջագուրվել»,- ասվում է հայտարարությունում։

Disney-ում ավելացրել են, որ ձեռքերի վարակազերծիչ միջոցները նախկինի պես հասանելի կլինեն ամբողջ տարածքում, եւ որ այգին «կշարունակի մաքրության եւ սանիտարիայի բարձր չափորոշիչները պահել, որոնք մենք միշտ սահմանել ենք մեզ համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243 նոր դեպք. մահացել է 6 քաղաքացի
Ունենք 163 առողջացած և 6 մահվան դեպք…
ԱՄՆ-ում դիմակների վաճառքն ավելացել է «դելտա» շտամի տարածման աճի հետ կապված
Դիմակների վաճառքն այս շաբաթ ավելացել է 24 տոկոսով...
Ճապոնիայում կրկին գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու օրական առավելագույն ցուցանիշը
Նախորդ հակառեկորդները հաստատվել էին հինգշաբթի...
Ավստրալիան կրկին կբացի սահմանները, երբ բնակչությանը 80 տոկոսը պատվաստվի
Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը:
Այս տարվա 6 ամիսներին Covid-19-ի շրջանակներում պարգեւատրումը կազմել է 82,3 մլն դրամ. ԱՆ հաշվետվությունը
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի...
Ռիո դե Ժանեյրոն չորս օր կտոնի սահմանափակումների չեղարկումը համավարակից հետո
Սեպտեմբերի 2-5-ը Ռիո դե Ժանեյրոն կտոնի սանիտարական սահմանափակումների չեղարկումը...
Ամենաշատ