News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դարավոր բարեկամության, դաշնակցային և ռազմավարական գործընկերության ամուր հարաբերություններով:

«Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության՝ ապագային միտված համագործակցության հետևողական ընդլայնումը տնտեսական, մշակութային, հումանիտար, գիտական և այլ ոլորտներում կդառնա տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման երաշխիք»,- մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սարգսյանը Միխայիլ Միշուստինին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ դեսպանությունը նոր ռազմական կցորդ ունի. հանդիպում Արտակ Դավթյանի հետ
Արտակ Դավթյանը շնորհավորել է նորանշանակ կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովին...
Արշակ Կարապետյանն ընդունել է ՌԴ դեսպանին. Քննարկել են երկկողմ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության լայն շրջանակ
Օգոստոսի 3-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության...
Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Ակնկալում եմ, որ Ձեր կողմից ղեկավարվող կառավարության գործունեությունը կնպաստի ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը․․․
Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին. Օրակարգում է եղել նաեւ ռազմագերիների հարցը
Առաջացող իրավական բնույթի ընթացիկ աշխատանքային խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից արժևորվել են ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ-ում...
«Փաստ». «Ուզում է տարբեր կենտրոնների հետ առևտրի մեջ մտնել»
Այդպիսով, նրանք փորձել են հասկացնել, թե Ռուսաստանն իր առջև դրված խնդիրները չի կատարում...
Վերացվել են ներմուծման սահմանափակումները Ռուսաստանի Դաշնությունից. ՍԱՏՄ
Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ՌԴ-ում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ...