News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 02
Տեսնել լրահոսը

Պարզվել է հունիսի 8-ին Երևանի Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորի և վարորդների ինքնությունը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, պարզվել է, որ Mercedes-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 21-ամյա Գարիկ Սարգսյանը, իսկ BMW-ն վարել է Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արտակ Գրիգորյանը։

Վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Mercedes-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Անի Գևորգյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմանններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել էին Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով BMW-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով «Ֆաբիո» խանութ-սրահի բազալտե սանդուղքներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զորամասը լքած զինծառայողը մահացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունից․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Ըստ նախնական տվյալների՝ Պ.Մարգարյանը վնասվածքներն ստացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետևանքով...
Տեղը չեն կիսել. Դոնի Ռոստովում վաճառողները շուկայում զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել
«Կողմերից յուրաքանչյուրը հարաբերություններ պարզելու համար ընդհանուր մոտ հարյուր մարդ էր կանչել...
Փրկարար ծառայությունը նախատեսում է էթիկայի հանձնաժողով ձևավորել
Հուլիսին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություններով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող...
Ղրղզստանի նախկին նախագահ Ակաեւին տեղափոխել են Բիշքեկ
Ղրղզստանի իշխանությունը միջազգային հետախուզում էր հայտարարել նախկին նախագահներ Ասկար Ակաեւի եւ Կուրմանբեկ Բակիեւի նկատմամբ...
Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած 22-ամյա զինծառայողի դին. ՊԲ
Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների…
Բերման ենթարկվածի խուզարկությամբ գողոն է հայտնաբերվել
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողին հայտնաբերելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ…