News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 31
Տեսնել լրահոսը

Իրանը ուրբաթ օրը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, այն բանից հետո, երբ նվազագույն վճարում է կատարել որպես ՄԱԿ անդամավճար եւ «հարձակվել» է Միացյալ Նահանգների վրա պատժամիջոցների պատճառով, որոնք խանգարում էին նրան հասանելի դարձնել օտարերկրյա բանկերում պահվող միլիարդավոր դոլարները։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։

ՄԱԿ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հայտարարել է, որ Իրանը մուծել է նվազագույն գումարը՝ 16 251 298 դոլար, եւ կարողացել է քվեարկել ուրբաթ օրվա ընտրություններում ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ նոր անդամների օգտին։ Նա շնորհակալություն է հայտնել տարբեր վայրերի բանկային եւ կառավարական մարմիններին, ներառյալ Հարավային Կորեային, այն բանի համար, որ նրանք թույլ են տվել վճարում կատարել։

Իր Թվիթերում ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Թահթ Ռավանչին ասել է. «ԱՄՆ անօրինական պատժամիջոցները ոչ միայն զրկել են մեր ժողովրդին դեղամիջոցներից, դրանք նաեւ խանգարել են Իրանին վճարել մեր պարտքերը ՄԱԿ-ին։ Ավելի քան 6-ամսյա աշխատանքից հետո ՄԱԿ-ն այսօր հայտարարեց, որ ստացել է այդ միջոցները։ Բոլոր անմարդկային պատժամիջոցները պետք է անհապաղ հանվեն»։

Իրանը ձայնի իրավունքը կորցրել էր հունվարին, եւ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունիսի 2-ին տարածված նամակում հայտնել էր, որ Թեհրանը չի վճարել նվազագույնը եւ նախկինի պես չի կարող քվեարկել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության հետ միասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահողին
Նամակում շեշտվում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային․․․
Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության աճը ՄԱԿ-ի մտահոգություններն է առաջացնում
«Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել սրման եւ առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով...
Անվանվել են աշխարհում ուտելիքի պակասի պատճառները
Նա նշել է, որ տվյալ պահին առողջ սնունդն անհասանելի է 3 միլիարդ մարդու համար...
ՄԱԿ-ը 600 միլիոն դոլար կվճարի Քուվեյթի նավթային ընկերությանը` Իրաքի ներխուժման համար
Վճարման ընթացիկ տեմպերով սպասվում է, որ վերջին տրանշը կվճարվի մեկ տարվա ընթացքում...
Գուտերեշ. Կլիմայի փոփոխությունը եւ հակամարտություններն աղքատության ինչպես հետեւանքն, այնպես էլ շարժիչ ուժն են
«Աղքատությունը, եկամուտների անհավասարությունը եւ սննդամթերքի բարձր գները շարունակում են առողջ սնունդն անհասանելի դարձնել շուրջ 3 միլիարդ մարդու համար...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը G20-ի երկրներին կոչ է արել մթնոլորտ արտանետումների զրոյական մակարդակ ապահովել
Գլխավոր քարտուղարը անդամ երկրներից պահանջել է նաեւ մինչեւ 2030 թվականը կլիմայական միջոցառումների ծրագրեր ներկայացնել...
Ամենաշատ