News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երբ ես հիմա հանդիպման էի գալիս, նկատեցի, որ ասֆալտը չի թարմացվել երկար տարիներ։ Սա այն ասֆալտն է, որը 2003թ., դեռեւս իմ նախագահության ժամանակ է գցվել։ Այս մասին ասաց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ինչո՞վ էիք զբաղված, ինչո՞ւ չեք ասֆալտապատել։ Այսքան տարի ոչինչ չի փոխվել։ Եվ զուգահեռ ինձ հավաստիացնում են, որ Ստեփանավանում շատ են գործող իշխանության կողմնակիցները։ Դե, դա ցույց կտա քվեարկությունը։ Բայց ինչպե՞ս կարելի է 3 տարի ոչինչ չանել եւ կողմնակիցներ ունենալ։ Դա լկտիություն է, ոչինչ չանել ու պահանջել»,- նկատեց Քոչարյանը։ Նա ավելացրեց, որ, ինչպես իրեն ասել են, կառավարությունում կան ստեփանավանցիներ։ «Եթե նրանք չեն հոգացել փոքր հայրենիքի մասին, չեն հոգա մեծ հայրենիքի մասին։ Դա, ասես, հոգ չտանեք հարազատների ու ընտանիքի մասին, ու արածդ միայն խոստանալը լինի»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ իրեն արդեն երկու անգամ հաջողվել է երկիրը դուրս բերել ճգնաժամից՝ առաջին անգամ Արցախում, երկրորդ անգամ Հայաստանում։ «Սա լինելու է երրորդ անգամ։ Անպայման լինելու է, անգամ եթե չցանկանաք, միեւնույն է, կհանենք ճգնաժամից։ Ես ուզում եմ հպարտանալ իմ հայրենիքով»,- ասաց Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ