News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուրբաթ Թուրքիան նորից հարվածել է Իրաքի հյուսիսում փախստականների Մախմուր ճամբարին, գրում է Аhval news-ը։

Հղում կատարելով հետախուզական տվյալներին՝ թուրքական կողմը հավաստիացնում է, որ հասցված հարվածների հետեւանքով սպանվել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության  (ՔԱԿ) անդամ Հասան Ադիրը։

Հրապարակման հեղինակները հիշեցնում են, որ գրոհը տեղի է ունեցել այն բանից մոտ մեկ շաբաթ անց, երբ Թուրքիայի ավիահարվածի հետեւանքով զոհվել էր առնվազն երեք մարդ այդ նույն ճամբարում։

Այն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հարվածը «չեզոքացրել» է Սելման Բոզքիրին՝ ՔԱԿ Մախմուրի տարածքային ղեկավարին։

Էրդողանը դրանից առաջ կատարված հարվածով նախազգուշացրել էր, որ Թուրքիան կարող է գրոհել ճամբարը՝ այն անվանելով «ահաբեկչության ինկուբատոր»։

Մախմուրը գտնվում է թուրքական սահմանից 180 կիլոմետր հարավ, շատ ավելի խորը, քան մյուս շրջանները, որոնց վրա Թուրքիան հաձակվում է  ՔԱԿ-ի դեմ գործողությունների ժամանակ։

Թուրքիան մշտապես պնդում է, որ «կմաքրի» Մախմուրը, ինչպես նաեւ Ղանդիլի լեռները Իրաքի հյուսիսում եւ Յազիդի-Սինջար շրջանը ՔԱԿ գրոհայիններից։ Ապրիլի վերջին թուրքական կողմը սկսեց իր վերջին օդային եւ ցամաքային հարձակումը Իրաքի հյուսիսի այդ խմբավորման դեմ։

Հրապարակման հեղինակները հիշեցնում են, որ Մախմուր ճամբարը հիմնվել է 1990-ականներին քրդերի կողմից, որոնք սահմանը հատելով փախել էին Թուրքիայի հարավ-արեւելքում հակամարտության պատճառով։ Այն գտնվում է ՄԱԿ տիրույթում եւ մոտ 12 000 քուրդ փախստականների օթեւանն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ