News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ առաջարկել է վերալիցքավորել հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ, քանի դեռ վարչապետ Բորիս Ջոնսոնը կողմնակցում է Brexit համաձայնագրին, որը նա ստորագրել է Եվրամիության հետ, գրում է Reuters-ը։

Այն ժամանակվանից, երբ Բրիտանիան ավարտեց ԵՄ-ից դուրս գալու գործընթացը անցած տարեվերջին, ամբողջ միության եւ հատկապես Ֆրանսիայի հետ հարաբերությունները փչացել են, եւ Մակրոնը Brexit-ի գծով Լոնդոնի կողմից գործարքի իր մասի պայմանները չկատարելու ամենախիստ քննադատը դարձավ։

G7-ի հանդիպման ժամանակ Մակրոնը Ջոնսոնին ասաց, որ երկու երկրները ընդհանուր շահեր ունեն, բայց հարաբերությունները կարող են բարելավվել միայն այն դեպքում, եթե Ջոնսոնը անշեղորեն կատարի Եվրամիության հետ այդ միությունից դուրս գալու պայմանավորվածությունների դրույթները։

«Պետք է կատարել այն խոստումները, որոնք տրվել են Մեծ Բրիտանիայի կողմից ԵՄ ներկայացուցիչներին»,- ասել է Մակրոնը։

Բայց Ֆրանսիայի նախագահը միեւնույն ժամանակ հատկապես նշել է, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան զգալի ընդհանուր շահեր ունեն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են անվտանգությունը, պաշտպանությունը եւ կլիմայի պաշտպանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ