News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ արձանագրության կատարման հարցը։ Այս մասին տեղեկացնում է BBC News-ը։

«Նա բոլոր կողմերին պրագմատիզմի եւ փոխզիջման հստակ կոչ է հնչեցրել, բայց ընդգծել է, որ Բելֆասթի համաձայնագրի պաշտպանությունը բոլոր պարամետրերով առաջնահերթ խնդիր է»,- ասում է Դաուինգ սթրիթի ներկայացուցիչը։ Դաուինգ սթրիթ 10-ում հավաստիացրել են, որ Մերկելի հետ Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ բանակցություններում Ջոնսոնը «նշել է Մեծ Բրիտանիայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտության մասին»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ