News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Առնվազն 13 մարդ է վիրավորվել Օսթին քաղաքի կենտրոնում գտնվող զվարճանքի աշխույժ թաղամասում տեղի ունեցած զանգվածային հրաձգության պատճառով, հայտնել է տեխասյան քաղաքի ոստիկանությունը, հաղորդում է NBC News-ը:

«Ես ուրախ եմ տեղեկացնել, որ ոչ ոք չի զոհվել»,- ասել է Օսթինի ոստիկանության պետի պաշտոնակատար Ջոզեֆ Չաքոնը: Ընդ որում, նա հավելել է, որ 2 տուժածներ ծանր վիճակում են: «Ընդհանուր առմամբ, 11 մարդ տեղափոխվել է մի հիվանդանոց, 1 հոգի տեղափոխվել է այլ հիվանդանոց, եւ 1 մարդ ինքնուրույն դիմել է շտապօգնության կլինիկա: Այսպիսով, ընդհանուր առմամբ, վիրավորվել է 13 մարդ»,- ասել է Չաքոնը:

Հրաձգությունը տեղի է ունեցել 6-րդ փողոցի տարածքում՝ հանրահայտ թաղամասում, որը լի է բարերով եւ ռեստորաններով: Նրա խոսքով՝ առաջին կրակոցները տեղի են ունեցել տեղական ժամանակով գիշերվա ժամը 1:20-ին: Փողոցը փակվել է, որպեսզի հրաձգության ընթացքում տրանսպորտային միջոցների երթեւեկությունը դադարեցվի: Վկաներին խնդրելով ներկայանալ՝ Չաքոնն ասել է, որ հրաձգության դրդապատճառներն «անհասկանալի են»՝ հավելելով, որ սպաներն ուսումնասիրում են դեպքի վայրի տեսանյութերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Օրենքով գող» Դաթո Կրասնոդարցին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում
Դատական լսումներն ընթացել են փակ ռեժիմով...
«Օրենքով գող» Հաջի Բեյլագանսկին տիտղոս է ստացել Դեդ Հասանի խորհրդատուի սպանության համար
Պարզվել է, որ Դանաբաշի սպանությունից հետո Մոսկովյան շրջանի մրգերի եւ բանջարեղենի բազաներն ամբողջությամբ անցել են Հաջի Բեյլագանսկու վերահսկողության տակ․․․
Բնակարանագողերը բռնվել էին հենց գողության պահին
Բերման ենթարկվածները ներկայացվել են նախաքննական մարմնին և ձերբակալվել…
Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեին կանխակալության մեջ է մեղադրել
Մեկ տարի առաջ ընդունված որոշումը Թուրքիայի ինքնիշխան իրավունքն է․․․
Ստավրոպոլում ձերբակալել են քրեական հետախուզության պետի տեղակալի սպանության մեջ կասկածվողին
Քննչական կոմիտեի քննիչների եւ օպերատիվ աշխատակիցների համատեղ աշխատանքի ընթացքում․․․
Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am
Կանգնեցրեց մեքենաս Սարյանի վրա ոստիկանը, որի համազգեստից ես սկզբից չզգացի, որ ինքը ոստիկան է, հետո խոսակցականն էլ էր շատ…
Ամենաշատ