News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արդարադատության նախարարությունը Telegram-ից պահանջում է ենթարկվել օրենքին՝ պահանջելով, որպեսզի պլատֆորմը հասանելի դառնա իշխանությունների համար, արագ հեռացնի քրեական կոնտենտը եւ ակտիվ փոխանցի օգտատիրական տվյալները քննիչներին։ Այս մասին տեղեկացնում է Der Spiegel ամսագիրը։

Արդարադատության դաշնային վարչությունը, որը մտնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արդարադատության նախարարության կազմի մեջ, նույնպես Telegram-ին տուգանելու գործ է հարուցել այն պատճառով, որ վերջինը չի նշանակել կոնտակտային անձ իշխանությունների համար եւ չի շարունակել քրեական բողոքների հանձնման ընթացակարգը, ինչպես պահանջում է գերմանական օրենսդրությունը։

Ընկերությանն սպառնում է 55 մլն եվրոյի տուգանք։

Արդարադատության դաշնային նախարարությունն արդեն երկու նամակ է ուղարկել Բոննից Դուբայ՝ պահանջելով լսումներ անցկացնել այս հարցի վերաբերյալ։ Դրանք Գերմանիայի դեսպանության կողմից հանձնվել են Էմիրությունների արտաքին գործերի նախարարությանը մայիսի 20-ին՝ որպես այսպես կոչված դիվանագիտական բանավոր նոտա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մասկը արբանյակային կայան կկառուցի Բրիտանիայում
Starlink նոր համակարգը գտնվում է եզրափակիչ փուլում...
Android-ի հին տարբերակների օգտվողները շուտով չեն կարողանա մուտք գործել իրենց Google հաշիվներ
Սա վերաբերում է մինչեւ Android 2.3.7 (Gingerbread) համակարգերին...
Apple-ը պատենտավորել է նոր օգտակար գործառույթ իր սմարթֆոնների համար
Պատենտում նշված է, որ iPhone-ը կարող է ուղղորդված կերպով ընդունել լույսը, որն անցնում է էկրանով...
Հասանելի է դարձել Windows 11-ի բետա տարբերակը
Ներկայիս տարբերակը պետք է պարունակի ավելի քիչ խնդիրներ, սակայն Microsoft-ում զգուշացնում են «սուր անկյունների» առկայության մասին:
Դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն քֆուրները. օրենքը իրենց վրա չի ազդելու. Սամվել Մարտիրոսյան
Ինտերնետում շատ հեշտ կարելի է այնպես հայհոյել, որ բարդ լինի բնութագրել եղածը որպես հայհոյանք…
Հայտարարվել է նոր Xiaomi Mi Band ֆիթնես թեւնոցի առանձնահատկության մասին
Թեւնոցը կունենա ճկուն էկրան...