News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

Լիբանանը ներկայումս կանգնած է լուրջ տնտեսական եւ սոցիալական խնդիրների առջեւ եւ հույս ունի, որ ՄԱԿ-ի կառույցները եւ բարեկամ պետությունները ավելի շատ աջակցություն կցուցաբերեն երկրի ներկայիս դժվարությունները հաղթահարելու համար: Այս մասին ուրբաթ ասել է Լիբանանի նախագահ Միշել Աունը, հայտնում է «Սինհուան»:

ՄԱԿ-ի բնակավայրերի հարցերով ծրագրի գործադիր տնօրեն Մայմունա Մոհդ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ Լիբանանի պետության ղեկավարը նշել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունները, կորոնավիրուսի համավարակը եւ սիրիացի փախստականների խնդիրը հսկայական վնաս են հասցրել Լիբանանին եւ ծանր բեռ են դարձել երկրի համար: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը ակտիվ դեր կխաղա Լիբանանին օգնություն ցուցաբերելու գործում՝ անընդհատ ճգնաժամերը հաղթահարելու համար:

Նախագահը նշել է, որ Սիրիայում պատերազմի ժամանակ ավելի քան 1,8 միլիոն սիրիացիներ փախել են Լիբանան, որն այլեւս չի կարողանում կրել այդքան ծանր բեռը: Նա միջազգային հանրությանը կոչ է արել օգնել սիրիացի փախստականներին վերադառնալ հայրենիք:

Շարիֆն ասել է, որ ՄԱԿ-ի բնակավայրերի հարցերով ծրագիրը կշարունակի ջանքեր գործադրել եւ տարբեր մարտահրավերների հաղթահարման գործում Լիբանանին հնարավոր բոլոր օժանդակությունները տրամադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ամերիկացի սենատորներին նախագահին վիզայի հարցում մերժելու կոչի համար
ԱՄՆ-ն որոշակի պարտավորություն է կրում՝ որպես ընդունող երկիր...
Թալիբները կրկին հարձակվել են Աֆղանստանի արեւմուտքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանի վրա
Հերաթի հարյուրավոր բնակիչներ ստիպված են լքել իրենց տները...
ՄԱԿ-ը երկրներին կոչ է արել կրկնապատկել մոլորակի պաշտպանության հարցով ջանքերը
Այս շաբաթ մի խումբ երկրներ ՄԱԿ-ին նոր, ավելի ամբիցիոզ կլիմայական պարտավորություններ են ներկայացրել՝ ուժեղացնելով ճնշումը մյուսների՝ ավելի խոշոր երկրների, այդ թվում՝ Չինաստանի վրա:
Միգրանտները կազմում են աշխարհում մարդկանց առեւտրի զոհերի ավելի քան կեսը. ՄԱԿ գլխավոր քարտուղար
Հատկապես երեխաները ենթարկվում են շատ մեծ ռիսկի, ասել է Գուտերիշը...
Իրանի ԱԳՆ ղեկավարը նամակ է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Արեւմուտքի՝ միջուկային գործարքը չկատարելու մասին
Մոհամադ Ջավադ Զարիֆը նամակ է ուղարկել Գուտերիշին...
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահողին
Նամակում շեշտվում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային․․․