News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում, այսօր՝ հունիսի 12-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 15։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկը, որտեղից մարմնի տարբեր մասերում դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, ով որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն փողոցի 3-րդ տան բնակչուհի՝ 59-ամյա Նունե Ն-ն է, որը տեղափոխվել է իր տնից։

Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունը կատարելու կասկածանքով սպանության վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել ու ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ին։

Պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել Նունե Ն-ի տան խոհանոցային հատվածում, որտեղ հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր։ Հայտնաբերվել է նաեւ հանցագործության գործիք դանակը։ Կարեն Մ-ն, որպես կասկածյալ, ձերբակալվել է։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք սպանվածի հարազատներն ու հարեւաններն էին, ասում էին. «Ամեն ինչ ակնթարթային եղավ: Հարսը՝ նորածին երեխան գիրկն է եղել, երբ սպանություն կատարողը մտել է տուն ու ձեռքին եղած երկու դանակներով սկսել է հարվածներ հասցնել իր զոհին: Հարսը աթոռով փորձել է պաշտպանվել, սակայն նա հրել է շարունակել դանակի անկանոն հարվածներ հասցնել: Շտապօգնությունը շուտ եկավ ու վիրավորին տեղափոխեց, բայց նա հաստատ արդեն մահացել էր»:

Հանցագործը իր սեւ գործն անելուց հետո՝ իր հողաթափերը թողնելով հանցանքի վայրում, դիմել է փախուստի:

Ոստիկանների հայտնաբերած Ford մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են արնանման հետքեր, 2 միանման դանակ, որոնց վրա առկա են արնանման հետքեր:   Քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ