News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 02
Տեսնել լրահոսը

Քանի դեռ ռուսական կողմը «չի փոխել իր վարքագիծը», Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունների կարգավորում պետք չէ ակնկալել: Նման ենթադրությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ջոնսոնը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս-ամերիկյան առաջիկա գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության մեջ կընտրի «կոշտ մոտեցումը»: Նա վստահ է, որ Պուտինի հետ հունիսի 16-ին Ժնեւում կայանալիք հանդիպմանը Բայդենը «կոշտ ազդակներ» կտա: Բրիտանիայի վարչապետը նշել է, որ «լիովին հավանություն է տալիս» այս մոտեցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել