News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խիստ մտահոգիչ է Հանրային հեռուստաընկերության կողմից կուսակցություններից մեկի նախընտրական տեսահոլովակը մերժելու վերաբերյալ տեղեկատվությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության իրավաբանական բաժնի նախկին ղեկավար Հայկ Ղազազյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համաձայն Ընտրական օրենսգրքի, «ընտրությունների ժամանակ հանրային ռադիոն և հանրային հեռուստատեսությունը պարտավոր են թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար ապահովել ոչ խտրական պայմաններ»:

Օրենքով նաև սահմանվում է, որ «տեսալսողական տեղեկատվության գրաքննությունն արգելվում է»:

Երեք ընտրությունների ժամանակ (2 ԱԺ, 1 Երևանի ավագանու) եղել եմ Հանրայինի իրավաբանական բաժնի ղեկավար, շատ լավ պատկերացնում եմ այս պրոցեսը։ Այդ ընթացքում չի եղել որևէ մի դեպք, երբ բովանդության հիմքով որևէ կուսակցության տեսահոլովակ մերժվի։ Դրանք պետք է լինեն բովանդակային առումով «անձեռնմխելի», որոշ եզակի բացառություններով։

Տեսահոլովակի բովանդակության համար ամբողջական պատասխանատվություն է կրում կուսակցությունը, ինչն արտացոլված է համապատասխան պայմանագրով, որը իրենք ստորագրում են։ Հանրայինը ընդամենը այդ տեսահոլովակները հեռարձակելու «միջոց» է (media), այլ ոչ թե վերահսկողական լիազորություններով օժտված մարմին։

Նաև նշեմ, որ որևէ կերպ կասկածի տակ չեմ դնում Հանրայինում աշխատող իրավաբանների պրոֆեսիոնալիզմը։ Եթե այս մտահոգիչ իրողությունը ճիշտ է, այն ունի լրիվ այլ պատճառներ, որոնք պետք է անհապաղ վերացվեն»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզչական տեսահոլովակը:

Նա նշել էր, որ այսօրվա տեսահոլովակում հատվածներ կան Սերժ Սարգսյանի մի շարք ելույթներից, որտեղ, մասնավորապես նա խոսում է այն մասին, որ շուտով կազինոնների մասին ստերը մտցվելու են նրա բերանը: Երկրորդ պատճառն այն է, որ այս տեսահոլովակում կար նաեւ հատված, որտեղ նշվում է, որ Գռզոն Հայաստանի ամենաատելի օլիգարխն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ