News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 03
Տեսնել լրահոսը

Բելառուսում հավատարմագրված արեւմտյան դիվանագետների հայտարարությունները նմանվում են վերջնագրերի: Այդ մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մաքեյը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նրա խոսքով՝ դիվանագետների հայտարարությունն արվել է նրանց հետ հանդիպումից գրեթե անմիջապես հետո: «Իմ ընկալմամբ դա միակողմանի քաղաքական հայտարարություն է վերջնագրերի ու պահանջների շեմին»,-հայտարարել է Մաքեյը:

Նա նշել է, որ երկրում հավատարմագրված դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ԱԳՆ-ում կայացած այդ հանդիպման ժամանակ ուշադրություն է դարձրել, որ պետք է լինել դիվանագետներ, ոչ թե «քաղաքական գործիչներ կամ առավելեւս կախյալ քաղաքական գործիչներ»: «Մենք պետք է քննարկենք իրական եւ ճշգրիտ համատեքստում հնարավոր խնդիրները¸որոնք կան Բելառուսի եւ այս կամ այն երկրի միջեւ, մեր փոխհարաբերությունների հեռանկարները, խնդիրները լուծելու ուղիները»,-ընդգծել է նախարարը:

Նա ընդգծել է, որ վերջերս դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպումը ցուցադրում է բելառուսական կողմից բաց լինելը ցանկացած հարցը, այդ թվում՝ հասունացած խնդիրները քննարկելու առումով: Մաքեյը փաստել է, որ հանդիպումը շատ ավելի բազմաչափ էր ու զուսպ, քան դա թվում է՝ ելնելով արեւմտյան դիվանագետների հայտարարությունից:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Մինսկում ԵՄ-ի, միության անդամ երկրների դեսպանատների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել Բելառուսի ԱԳ նախարարի հետ կայացած բանակցությունների կապակցությամբ: Դրանում նրանք նշել են Բելառուսում ճգնաժամի աճն ու կոչ արել բելառուսական իշխանություններին կատարել պարտավորությունները մարդու իրավունքների, ոլորտում, ազատել եւ արդարացնել ընդդիմության բողոքի ցույցերի կապակցությամբ ձերբակալվածներին, ինչպես նաեւ սկսել վստահության արժանի եւ ներառական քաղաքական գործընթաց, որը կհանգեցնի արդար եւ ազատ ընտրություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել