News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն անցկացրել է իր առաջին զրույցը նախագահ Ջո Բայդենի եւ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ G7-ի գագաթնաժողովում, որն ուղղված էր համավարակից հետո աշխարհին նախապատրաստելու հարցերին: Բանակցություններն արգելված էր նկարահանել, հաղորդում է 9News-ը:

45-րոպեանոց հանդիպումից հետո Ավստրալիայի վարչապետը հայտնել է, որ եռյակը քննարկել է Հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խնդիրները, որոնք շոշափում են բոլոր երեք երկրները, ինչպես նաեւ առանցքային ուղղություններով համագործակցության ընդլայնումը:

Երեք երկրների առաջնորդները քննարկել են համագործակցությունը տարածաշրջանում առանցքային ռազմավարական, պաշտպանական, ենթակառուցվածքային ուղղություններով, ինչպես նաեւ մի շարք հարցերով, որոնք կապված են էներգետիկայի ոլորտում նոր տեխնոլոգիաների մշակման, գլոբալ տաքացման դեմ պայքարի եւ կիբերհանցագործությանն արձագանքելու մեթոդներին:

«Դա բարեկամների եւ դաշնակիցների հանդիպում էր, որոնք կիսում են միեւնույն աշխարհայացքը»,-ասել է Մորիսոնը:

«G7 գագաթնաժողովը լիբերալ դեմոկրատիաների եւ զարգացած տնտեսությունների համար հիանալի հնարավորություն է համաձայնեցնել հայացքները ժամանակակից աշխարհի խնդիրների ուղղությամբ»:
«Մենք [բոլորս] կողմ ենք կայուն, խաղաղ  եւ բաց հնդ-խաղաղօվկիանոսյան տարածքին ու տարածաշրջանում ազատ առեւտրին: Դա մեր ընդհանուր հետաքրքրություններից է»,-ընդգծել է ավստրալացի առաջնորդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել