News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պետք է դադարի տատանվել եւ վճռորոշ կերպով սկսի չեղարկել պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում եւ ուրիշ միջազգային կազմակերպություններում ՉԺՀ մշտական ներկայացուցիչ Վան Ցյունը Վիեննայում կայացած բանակցությունների նոր փուլի ժամանակ, որը միտված է իրանյան միջուկային ծրագրի վերականգնմանը, հաղորդում է Սինխուա-ն:

Նրա խոսքով՝  բանակցությունների 11-րդ շաբաթն է ընթացնում եւ վերջնական փուլը, սակայն պատժամիջոցները չեղարկելու մասին քննարկումները ձգձգվել են եւ ժամանակ են պահանջում: «Այդ հարցով Իրանի մտահոգությունն օրինական է եւ հիմնավոր»,-ասել է նա՝ նշելով, որ ՀՀԳԾ-ն լիարժեք պահպանելու համար ԱՄՆ-ն նախ պետք է չեղարկի Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները՝ ներառյալ սահմանափակող միջոցները, որոնք ուղղված են երրորդ երկրների իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դեմ: Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն, որը հակասում է միջուկային գործարքին եւ ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձեւերին, նույնպես պետք է ամբողջովին չեղարկվի, ասել է չինացի դիվանագետը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները որոշ պատժամիջոցներ են չեղարկել հինգշաբթի, սակայն դա այնպիսի տպավորություն է թողնում, որ նրանք «տատանվում» են: Այժմ, երբ ԱՄՆ-ն ընդունել է ՀՀԳԾ վերադառնալու մասին քաղաքական որոշում, բոլոր համապատասխան պատժամիջոցները պետք է չեղարկվեն ամբողջովին թափանցիկ եւ մանրակրկիտ կերպով, հավելել է նա: Բանակցությունների ընթացքում պետք է ընդունվեն գործնական եւ արդյունավետ միջոցներ, որպեսզի թույլ չտրվի կամայական մոտեցում ՀՀԳԾ համապատասխան կողմերից եւ պատժամիջոցների կրկնակի սահմանում, նշել է չինացի դիվանագետը:

ԵՄ ներկայացուցիչ Ալեն Մաթոնը հայտնել է լրագրողներին, որ ԵՄ-ն կշարունակի բանակցությունները միջուկային գործարքի բոլոր մասնակիցների եւ առանձին ԱՄՆ-ի հետ, որպեսզի գտնի առաջիկա օրերին վերջնական համաձայնությանը մոտենալու ձեւեր: «Մենք ձգտում ենք առաջընթաց գրանցել, սակայն ինտենսիվ բանակցություններ են ընթանում մի շարք հարցերի, այդ թվում՝ քայլերն իրականացնելու շուրջ»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել