News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում գործազրկության բոլոր նպաստների կեսը գողացվել է հանցագործների կողմից համավարակի ընթացքում, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով փորձագետներին:

Համավարակի ընթացքում գործազրկության ոլորտում խարդախությունների ծավալը հասել է 400 միլիարդ դոլարի, որոշ գնահատականով, եւ փողերի հիմնական մասը, հավանաբար, հայտնվել է օտարերկրյա հանցավոր սինդիկատների ձեռքում, ինչը դա վերածում է ոչ պարզապես գողության, այլ ազգային անվտանգության խնդրի:

Երբ բռնկվել է համավարակը, նահանգները պատրաստ չէին գործազրկության համար վճարների մասին պահանջների աննախադեպ ալիքին: Բոլորը գիտեին, որ հանցագործություններն անխուսափելի են, սակայն որոշել էին, որ խիստ կարիքավոր մարդկանց վճարելն ավելի կարեւոր է, քան հայտադիմումների իսկության մանրակրկիտ ստուգումը:

ID.me ծառայության գործադիր տնօրեն Բլեյք Հոլը, որը փորձում է կանխարգելել խարդախությունների այդ տեսակը, հայտնել է, որ, հնարավոր է, գողացվել է գործազրկության նպաստների շուրջ 50 տոկոսը: Հաշվարկվել է նաեւ, որ հանցագործների գողացած փոխերի առնվազն 70 տոկոսը վերջնարդյունքում դուրս է բերվել երկրից, եւ դրանց մեծ մասը հայտնվել է Չինաստանում, Նիգերիայում, Ռուսաստանում եւ այլ երկրների հանցավոր սինդիկատների ձեռքում:

«Նախագահ Բայդենը հստակ հասկացրել է, որ այդ հանցավոր գործունեությունը դատապարտելի է եւ անընդունելի: Հենց այդ պատճառով մենք հատկացրել ենք 2 միլիարդ դոլար Փրկության ամերիկյան ծրագրում օգտատերերի ինտերֆեյսն արդիականացնելու համար, ստեղծել ենք Արդարադատության նախարարությունում նպատակային խումբ խարդախության դեմ պայքարի համար եւ հասարակական նախաձեռնություն անձնական տվյալների ու հանրային արտոնությունների գողությունների գծով»,-պարբերականին հայտնել է Սպիտակ տան տնտեսագետ Ջին Սփերլինգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ