News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 26
Տեսնել լրահոսը

Առնվազն 11 մարդ է զոհվել, 133-ը տուժել են կիրակի վաղ առավոտյան որոտացած ուժգին պայթյունի հետեւանքով Չինաստանի Շիյան քաղաքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրատվականի տվյալներով՝ 133 տուժածներից 37-ի վիճակը գնահատվում է ծանր: Նախնական վարկածով՝ արտակարգ պատահարը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով: Պայթյունը որոտացել է Չժանվան շրջանում: Պայթյունի հետեւանքով փլուզվել է շուկայի շենքը, մերձակա տներում փշրվել են պատուհանները: Ականատեսների հաղորդմամբ՝ չնայած վաղ ժամին՝ շուկայում շատ գնորդներ են եղել, բացի այդ, մարդիկ նախաճաշել են մերձակայքում տեղակայված ճաշարաններում: Քաղաքում սկսել են զուգահեռաբար գործել արյան փոխներարկման մի քանի կայաններ: Բժիշկներն ու իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին արյուն հանձնել: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակում են դեպքի վայրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել