News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Իրաքի անվտանգության ուժերը սկսել են երկրի արեւելքում Դիյալա նահանգի գյուղական համայնքներից «Իսլամական պետության» ահաբեկիչներին մաքրելու գործողությունը, հաղորդում է Սինխուան:

Իրաքյան բանակի միավորված ուժերը, ոստիկանությունն ու «Ալ Խաշդ աշ Շաբի» զինված ապստամբության ներկայացուցիչները նախօրեին ներխուժել են Դիյալա նահանգի վարչական կենտրոնի հարավային գյուղատնտեսական շրջաններ, որպեսզի հետապնդեն ԻՊ ահաբեկիչներին, հայտնել է տեղի ոստիկանության հրամանատարության ներկայացուցիչ Նիխադ ալ Մախդավին:

Իրաքի բանակի Միավորված օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչ Թախսին ալ Խաֆաջին հայտնել է, որ իրաքյան ուժերն աշխատում են արդեն որոշ ժամանակ Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններում՝ տեղադրելով աշտարակներ եւ ջերմային տեսախցիկներ, որպեսզի կանխարգելեն հարեւան Սիրիայի ծայրահեղականների ներթափանցումը:

ԻՊ ահաբեկիչները դեռեւս ակտիվորեն գործում են Անբար անապատում, որը հասնում է մինչեւ Սիրիայի, Հորդանանի եւ Սաուդյան Արաբիայի սահմանները, որտեղից ԻՊ-ի մնացորդները ներթափանցում են Իրաք՝ փորձելով կրկին վերախմբավորվել երկրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ