News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները վերջապես կհանդիպեն Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Ջո Բայդենի վարչախումբը հող է նախապատրաստել հանդիպման համար՝ սահմանափակելով Էրդողանի համար Սպիտակ տան հասանելիությունը: Բայդենը պետք է օգտագործի այդ հնարավորությունը, որպեսզի նախազգուշացնի Էրդողանին, որ տրանսատլանտյան արժեքներից նրա հրաժարումը վնասում է ոչ միայն միության, այլ նաեւ Թուրքիայի եւ դրա քաղաքացիների անվտանգությունն ու բարօրությունը, գրում է The Hill-ը:

«Նախագահ Բայդենը խոստացել է վերականգնել միությունը, դեմ լինել «աճող ավտորիտարիզմին» եւ վերադարձնել «Ամերիկայի հեղինակությունը»: Կարճ ժամանակ անց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սատարել է Բայդենին՝ խոստանալով մարդու իրավունքները դարձնել ԱՄՆ արտաքին քաղաքականության կենտրոնական հենքը: Էրդողանի հետ Բայդենի առաջիկա հանդիպումը հրաշալի հնարավորություն է այդ խոստումները կյանքի կոչելու համար:

Էրդողանը, որը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մնում է ՆԱՏՕ-ի պայթյունավտանգ ուժը: Մայիսի 26-ին Washington Post -ը գրել է, որ Անկարան  օգտագործել է վետոյի իր իրավունքը, որպեսզի թուլացնի ՆԱՏՕ-ի պաշտոնական հայտարարությունը Բելառուսի հարցով ինքնաթիռի միջադեպի կապակցությամբ: Հաղորդվում է, որ Թուրքիան նաեւ ագելափակել է պատժիչ միջոցները, որոնց ուղղությամբ պնդում էին բալթյան դաշնակիցներն ու

Լուկաշենկոյին պաշտպանելու Թուրքիայի ձգտումը միայն վերջին օրինակն է, որ Էրդողանն օգնության է հասնում Կրեմլին՝ մեղմելով ՆԱՏՕ-ի գործողություններն ընդդեմ ռուսական սպառնալիքների:

Բացի Էրդողանին հիշեցնելուց, որ Ռուսաստանն առանցքային հակառակորդներից է, Բայդենը պետք է նաեւ ընդգծի տրանսատլանտյան միության շրջանակում լայնորեն տարածված մտահոգությունն այն առնչությամբ, որ Թուրքիան ձեռք է բերել Ռուսաստանի Ս-400 հակաօդային ապաշտպանության համակարգերը: Բայդենը նաեւ պետք է հիշեցնի նրան, որ Ս-400-ի ու ՆԱՏՕ-ի երկրում դրա ռադարների ներկայությունը հեռանկարում կարող է թույլ տալ Ռուսաստանին եւ մյուս հակառակորդներին ստանալ արժեքավոր հետախուզական տվյալներ, որոնք կօգնեն խոցել F-35-ը:

Բայդենը պետք է նաեւ ընդգծի մարդու անվտանգությունն ու օրենքի գերակայության կարեւորությունը:

Բայդենը պետք է օգտագործի այդ հնարավորությունը, որպեսզի հիշեցնի Էրդողանին, որ կրոնի կամ հավատալիքների ազատությունը տրանսատլանտյան կենտրոնական արժեքներից է: Վերջապես, Բայդենը պետք է սատարի կտրուկհայտարարությունները Պետական դեպարտամենտի կողմից, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի հայտարարությունները, որպեսզի հասկացնի Էրդողանին, որ հակասեմական հայտարարությունները, որոնք նա արել է անցած ամիս, տեղ չունեն ո՛չ ՆԱՏՕ-ում, ո՛չ քաղաքակիրթ աշխարհում:

Բայդենը պետք է հստակ հասկացնի, որ Միացյալ Նահանգները նույն իրենց կարծիքը չեն փոխի, երբ խոսքը վերաբերի ՆԱՏՕ-ի ամբողջականությունը պաշտպանելուն, եւ միտված կլինեն ժողովրդավար ուժերին Թուրքիայում եւ դրա սահմաններից դուրս, քանի որ Հյուսիսատլանտյան միությունը կա եւ պետք է մնա ոչ միայն կոլեկտիվ պաշտպանության կազմակերպություն, սակայն նաեւ արժեքների համախմբություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսը չի կարող ՆԱՏՕ մտնել առանց Թուրքիայի համաձայնության
Եթե նայեք ՆԱՏՕ-ի փաստաթղթերին, ապա քանի դեռ մենք դրական պատասխան չենք տվել, Հարավային Կիպրոսի մուտքը ՆԱՏՕ ոչ մի պարագայում հնարավոր չէ...
ՆԱՏՕ-ն առաջին անգամ կարող է կին ղեկավար ունենալ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Նորվեգիայի նախկին վարչապետը, պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականի հոկտեմբերից: Դաշնակիցները նրա պայմանագիրը երկարացրել են մինչեւ 2022 թվականը:
Ռազմական փորձագետ. Իշխանությունների քաղաքականությունը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ Հայաստանի համար
«Եթե ​​այսօր ՀՀ իշխանությունները թեկուզ տեսականորեն փորձեն շարունակել «եւ...եւ ...» սխալ քաղաքականության իրականացումը, ապա կարելի է արձանագրել, որ մոտ ապագայում մենք կարող ենք կորցնել Հայաստանի ինքնիշխանության ուժային բաղադրիչը...
Սպիտակ տանը մեկնարկել է Բայդեն-Մերկել հանդիպումը
ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ համագործակցությունը ամուր է, եւ մենք մտադիր ենք շարունակել այն: Վստահ եմ, որ այդպես էլ կլինի...
Ջորջ Բուշը համարում է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումը «սխալ է»
Գերմանական Deutsche Welle հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բուշը հայտարարել է, որ աֆղանցի կանանց եւ աղջիկներին «աննկարագրելի վնաս կհասցվի»...
Թալիբները հայտարարել են, որ դեմ հանդես կգան թուրքական ուժերին, եթե դրանք չհեռանան Աֆղանստանից
«Թուրքիայի ղեկավարության որոշումը անխոհեմ է, խախտում է ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ հակասում է աֆղանցիների ազգային շահերին...