News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ին Ժնեւում ԱՄՆի հետ հանդիպումը ապարդյուն չի լինի, եթե տարբեր ուղղություններով փոխգործակցության մեխանիզմներ ստեղծվեն: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ:

Նա համաձայնել է ամերիկյան կողմի այն դիրքորոշման հետ, որ մի շարք հարցեր երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում: Դրանց թվում ՌԴ նախագահը նշել է ռազմավարական կայունությունը, տարածաշրջանային հակամարտությունների թեման, բնապահպանական միջոցառումներն ու շրջակա միջավայրի պահպանությունը գլոբալ իմաստով, ինչպես նաեւ տնտեսության ոլորտում համագործակցությունը: «Այսինքն, կան ոլորտներ, որտեղ մենք իսկապես կարող ենք արդյունավետ աշխատել», - շեշտել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: «Եթե հանդիպումից հետո մեխանիզմներ ստեղծենք այս բոլոր ոլորտներում աշխատելու համար, կարծում եմ՝ արդեն լավ կլինի: Հանդիպումը ապարդյուն չի համարվի», - ասել է Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«[Անհրաժեշտ է] վերականգնել մեր անձնական կապերը, հարաբերությունները, հաստատել ուղղակի երկխոսություն, ստեղծել փոխգործակցության իսկապես գործող մեխանիզմներ այն ոլորտներում, որոնք փոխադարձ շահեր են ներկայացնում», - ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել