News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

G7-ի ղեկավարները պետք է խիստ միջոցներ ձեռնարկեն ածուխով աշխատող էլեկտրակայանների դեմ՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում: Քաղաքական գործիչները խոստացել են հրաժարվել ածուխով աշխատող էլեկտրակայաններից, եթե դրանք չունեն ածխաթթու գազի արտանետումները կանխելու տեխնոլոգիա, հաղորդել է BBC News-ը:

Սպիտակ տան կողմից ստացված հայտարարության մեջ ասվում է, որ զարգացած երկրների ղեկավարներն առաջին անգամ պարտավորություն են ստանձնել պահպանել գլոբալ ջերմաստիճանի կանխատեսվող բարձրացումը 1.5°C-ով: Սա մի շարք հրատապ միջոցառումներ է պահանջում, որոնցից հիմնականը ածխի այրումից աստիճանաբար հրաժարումն է:

G7-ը դադարեցնելու է զարգացող երկրներում նոր ածխային գեներացիայի ֆինանսավորումը եւ ավելի աղքատ երկրներին մինչեւ 2 միլիարդ ֆունտ ստերլինգ է առաջարկվելու (2.8 միլիարդ դոլար)՝ վառելիքի օգտագործումը դադարեցնելու համար:

Կլիմայի փոփոխությունը G7-ի գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկն է: Ակնկալվում է, որ խումբը կմշակի նաեւ գլոբալ ծրագրեր`գյուղատնտեսությունից, տրանսպորտից եւ պողպատի եւ ցեմենտի արտադրությունից արտանետումները նվազեցնելու համար: Երկրները պարտավորվելու են մինչեւ 2030 թվականը պաշտպանել համաշխարհային ցամաքային եւ ծովային տարածքների 30 տոկոսը բնության համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ