News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները նախազգուշացրել են COVID-19-ի ընդհանուր ախտանշանների փոփոխության մասին, հաղորդում է Լենտա.ռու-ն:

Վիրուսի մուտացիան հանգեցրել է նրան, որ ամենատարածված ախտանշաններից է գլխացավը, հարբուխն ու կոկորդում ցավը: Գենետիկ համաճարակաբանության պրոֆեսոր Թիմ Սփեքթորը պարզաբանել է, որ SARS-CoV-2 վիրուսի «հնդկական տարբերակը» դրսեւորվում է՝ որպես սովորական մրսածություն: Ուստի այդպիսի ախտանշաններով մարդկանց անհրաժեշտ է պարտադիր թեստավորվել, որպեսզի կանխարգելեն կորոնավիրուսի տարածումը:

«Մարդը չի գիտակցում դա: Նա մտածում է, որ ինչ-որ սեզոնային մրսածություն է, եւ գնում է տարբեր միջոցառումներին՝ վարակելով ուրիշներին: Մենք ուսումնասիրում ենք վարակի հիմնական նախանշանները: Եւ այժմ դրանք փոխվել են, տարբերվում են նախկին նշաններից»,-հայտարարել է գիտնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ