News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 04
Տեսնել լրահոսը

Հնդկական գյուղերի բնակիչները տաճար են կանգնեցրել «կորոնավիրուսի աստվածուհուն» եւ աղոթում են այն հույսով, որ աստվածային միջամտությունը կարող է հեռացնել մահացու վարակը, հայտնել է Reuters-ը:

Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի Շուկլապուր գյուղի հավատացյալները աղոթքներ, սուրբ ջուր եւ ծաղիկներ են մատուցում տաճարում, որտեղ կանգնեցված է իրենց կուռքի՝ Corona Mata-ի արձանը:

«Գուցե նրա օրհնությամբ մեր գյուղը եւ մնացած բոլորը մի փոքր հանգստություն կունենան», - ասել մի Սանգիտա անունով ներկայացած մի գյուղացի:

Ապրիլին եւ մայիսին Հնդկաստանը խիստ տուժել է կորոնավիրուսային վարակի բռնկումից, սակայն հույս կա, որ ամենավատն արդեն ետեւում է:

Իշխանությունները շաբաթ հաղորդել են 84,332 նոր դեպքի մասին, ինչը ամենացածր օրական ցուցանիշն է վերջին ավելի քան երկու ամսվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ում «Սպուտնիկ V»-ին հավանություն տալու համար տվյալները չեն բավականացնում. ԵՀ ղեկավար
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Եվրամիությունում «Սպուտնիկ V-ի» հավանության համար տվյալները բավարար չեն...
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 22 589 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թիվը 6 356 784 է...
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել. կատարվել է 56 թեստավորում
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 476 քաղաքացու...
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 4233-ով
Պատվաստվել է ընդհանուր 542 639 մարդ...
Սինգապուրի իրավապահները բնակիչների տներում ստուգում են կորոնավիրուսային կանոնների պահպանումը
Սինգապուրի իշխանությունները առանց օրդերի կամ նախազգուշացումների իրավապահ մարմինների աշխատակիցներ են ուղարկում բնակիչների տներ՝ ստուգելու, թե արդյոք նրանք պահպանում են սոցիալական հեռավորության կանոնները:․․․
Սպիտակ տուն. ԱՄՆ-ն COVID-19-ի դեմ պատվաստանյութի ավելի քան 110 միլիոն դեղաչափ է նվիրաբերել ավելի քան 60 երկրի
Հայտարարությունն արվել է Միացյալ Նահանգներում վիրուսի ավելի վարակիչ դելտա շտամով վարակումների աճի ֆոնին...