News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելությունը Հայաստանում հունիսի 20-ին  սպասվող ընտրություններին ընդառաջ հունիսի 8-ին միջանկյալ զեկույց էր հրապարակել։ Զեկույցը բաղկացած է 16 էջից և 13 բաժնից ու անդրադառնում  է  մայիսի 18-31-ն ընկած նախաքարոզչական շրջանին:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացրած ուսումնասիրությունում առավելապես ներկայացվում են այն  նախադրյալները, քաղաքական համատեքստը, իրավական դաշտն ու ընտրական համակարգը, որում տեղի են ունենալու ընտրությունները: Ներածությունում դիտորդական առաքելությունը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանությունների հրավերով ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մայիսի 18-ին բացել է Դիտորդական առաքելություն (ԴԱ):

ԳՈՎԱԶԴԶեկույցի համաձայն, Օուեն Մերֆիի ղեկավարությամբ առաքելությունը կազմված է Երևանում տեղակայված 11 անդամներից բաղկացած հիմնական անձնակազմից և 26 երկարաժամկետ դիտորդներից, որոնք մայիսի 27-ին տեղակայվել են երկրի տարբեր մասերում: «Առաքելության անդամները ԵԱՀԿ մասնակից 21 երկրներից են: ԺՀՄԻԳ-ը դիմել է ԵԱՀԿ մասնակից երկրներին ընտրության օրվա ընթացքը դիտարկելու համար 250 կարճաժամկետ դիտորդներ առաջադրելու խնդրանքով: ԺՀՄԻԳ-ը Հայաստանում նախկինում դիտարկել է տասնմեկ ընտրություն»,- ասված է զեկույցի ներածական բաժնում:

Դիտորդական առաքելության ուսումնասիրության ամենաուշագրավ հատվածներից մեկը «Քարոզարշավի միջավայր»  վերտառությամբ բաժինն է, որում  գնահատականներ են հնչեցվում: Նշվում է, որ այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը կրճատվել է (հերթական ընտրությունների համար սահմանված 35-45 օրվա համեմատ)՝ դառնալով 12 օր, ինչը համապատասխանում է ընտրական օրենսգրքին: «Այս ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը արգելվում է: Օրենքը չի արգելում քարոզչական գործունեությունը մինչ պաշտոնական քարոզարշավի շրջանի մեկնարկը: Արդեն իսկ կարելի է տեսնել քարոզչական նյութեր, ինչպիսիք են հեռուստատեսային հոլովակները, գովազդային վահանակները և պաստառները: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի երկարաժամկետ դիտորդներն ու զրուցակիցները նշել են, որ երկրի ողջ տարածքում իրականացվում է քարոզչական գործունեություն՝ մեծամասամբ առանց COVID-19 համավարակի դեմ անհրաժեշտ միջոցառումների: Նախաքարոզչական շրջանի քաղաքական դիսկուրսում գերակշռել է ազգային անվտանգության իրավիճակը, իսկ որպես կարևոր երկրորդային խնդիրներ՝ կոռուպցիայի դեմ պայքարը և սոցիալ-տնտեսական վիճակը: Զրուցակիցները նշել են նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանության առանձնակի բարձր մակարդակի մասին»,- ասվում է դիտորդական առաքելության զեկույցում:

ԶԼՄ-ՆԵՐ բաժնում ևս ուշագրավ դիտարկումներ են ներառված: Նախ ամրագրված է տեղեկատվություն, որ  մեդիա միջավայրը ներառում է 26 հեռուստաալիքներ (այդ թվում վեցը՝ համապետական ծածկույթով), 24 ռադիոկայաններ, 35 գերազանցող պարբերական տպագիր հրատարակություններ և ավելի քան 200 առցանց լրատվական պորտալներ:

Զեկույցի համաձայն, Հեռուստատեսությունը մնում է քաղաքական տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը՝ հատկապես մայրաքաղաքից դուրս: «Առցանց լրատվամիջոցների, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի դերն արագորեն աճում է: Ֆեյսբուքը և Յութուբը քաղաքական տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակ են դարձել: Խոսքի ազատության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները վերջին տարիներին Հայաստանում լրատվամիջոցների ընդհանուր ազատության բարելավումներ են նկատել: Խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ:

Զրպարտությունը ապաքրեականացվել է 2010 թ.: Այնուամենայնիվ, Քաղաքացիական օրենսգրքի 2021թ. կատարված փոփոխությամբ զգալիորեն մեծացել է վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման առավելագույն չափը: Այս փոփոխությունը քննադատության է արժանացել ԶԼՄ-ներին առնչվող բազմաթիվ կազմակերպությունների կողմից, և նախագահն այն ուղարկել է Սահմանադրական դատարան՝ վերանայման»,- ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում:

Դիտորդներն արձանագրել են նաև, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից, շարունակում է ընկալվել՝ որպես կառավարամետ խմբագրական քաղաքականությամբ լրատվական:

«Միևնույն ժամանակ, ԵԱԿՀ ԺՀՄԻԳ-ի շատ զրուցակիցներ անհանգստություն են հայտնել առ այն, որ մասնավոր հեռարձակողների քաղաքական պատկանելությունը կարող է ընտրությունների կողմնակալ լուսաբանման վտանգ առաջացնել:

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի շատ զրուցակիցներ նաև նշել են լրատվամիջոցների հանդեպ աճող անվստահության մասին, որը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս տեղի ունեցած պատերազմի լուսաբանմամբ: Ի լրումն, որոշ շահառուներ նշել են, որ առցանց լրատվամիջոցներում և սոցիալական մեդիա հարթակներում նախընտրական քարոզչության անցկացման կարգի վերաբերյալ կարգավորումների բացակայությունը կարող է նպաստել ապատեղեկատվության, անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության տարածմանը»,- նշել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները:

Ինչ վերաբերում է բողոքներին և դիմումներին՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ոչ մի զրուցակից դեռևս անհանգստություն չի հայտնել նախընտրական բողոքների և դիմումների քննման ժամկետների առնչությամբ: Միևնույն ժամանակ, զեկույցի համաձայն, որոշ զրուցակիցներ նշել են, որ ընտրությունների արդյունքների հաստատման յոթնօրյա ժամկետն ազդում է հետընտրական վեճերի լուծման վերջնաժամկետների վրա, քանի որ արդյունքների հետ կապված բոլոր բողոքներն ու դիմումները պետք է քննվեն այդ ժամկետում:

«ԿԸՀ-ն տեղեկացրել է ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ դեռևս չի ստացել բողոքներ, սակայն ստացել է մի շարք տեղեկատվություն ստանալու հարցումներ, որոնց մեծ մասին արդեն պատասխանել է»,- ասված է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստան» դաշինքը «Պատիվ ունեմի» հետ քննարկումներից հետո հանդես կգա ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով․ Ի․ Սաղաթելյան
Մենք «Պատիվ ունեմ» դաշինքին համարում ենք մեր բնական դաշնակիցը․․․
Ինչո՞ւ ձեններդ չի լսվում․ ստեղ մանդատ վերցնելու խնդիր էր․ սկսում եմ ընդդիմությունից հիասթափվել. Գ.Պետրոսյան
Որոշ իրավաբաններ ինձ հակադրվում էին, ասում էին ԱԺ լուծարման հիմք չկա, այսինքն եթե ընդդիմություն չլինի, ԱԺ-ն մեխանիկորեն չի լուծարվում...
Ավարտվել է ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննություն. ՀՔԾ
Մասնավորապես, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբում աշխատող Գ. Նավոյանը 2021 թվականի հունիսի 18-ին բժշկական օգնություն...
Ընտրական հանցագործություններով հարուցվել է 78 քրգործ՝ 83 անձի նկատմամբ, 7 գործ ուղարկվել է դատարան. Դատախազություն
Մասնավորապես, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված…
Սյունիքի կալանավորված համայնքապետերին տեսակցելն արգելված է անգամ ԱԺ պատգամավորներին․ Ռոբերտ Հայրապետյան
Բաբաջանյան Արմանը Նաիրի Հունանյանին տեսակցել էր․․․
Այս ամենից հետո սենտիմենտալ դաշտ տեղափոխվելը ձեռառնոցի է.Սոս Հակոբյանը՝ Փաշինյանի շնորհավորանքին արձագանքելու մասին
Այդ մշակույթը ներմուծողն ու տարածողը այդ նույն մարդն է...
Ամենաշատ