News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայաստան» դաշինքի «365 օր+. Ապագան սկսվում է հիմա» առաջնահերթ գործողությունների ծրագրում սահմանված է, որ, ընդհանուր առմամբ, կրթության և գիտության ոլորտին է վերապահված հասարակության արժեքայի ճգնաժամը հաղթահարելու առաքելությունը։ Ոլորտի հիմնախնդիրների ու բարեփոխումների հեռանկարների շուրջ զրուցել ենք «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու,  ԵՊՀ եվրոպական լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետի դասախոս, Մարիաննա Եփրեմյանի հետ։

Տիկին Եփրեմյան, ակնհայտ է, որ արժեքային համակարգի բարեփոխումները բավական ընդգրկուն պրոցես է ենթադրում, որոնցում, բնականաբար, պետության առանցքային գործառույթները վերաբերում են կրթության ու գիտության ոլորտներին։ Ստրատեգիական տեսանկյունիցի՞նչ ուղղություններ կառանձնացնեիք։

Բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, իսկ, ընդհանուր առմամբ, արժեքային համակարգի վերելքի օրակարգում կրթագիտական համակարգի գործառույթները անհրաժեշտաբար զուգորդվում են մշակույթի ոլորտի գործառույթներին. այս պարագայում պետական քաղաքականությունը կհաջողի, իհարկե՝ արդյունավետ սիներգիաներ ստեղծելով նաև այլ ոլորտների հետ։

Մենք ունենք կրթական ոլորտի բարեփոխումների հավակնոտ տեսլական, և, հաշվի առնելով մերօրյա աղետալի իրողությունները,մեր կարծիքով՝ գիտելիքի փոխանցումը պետք է զուգորդված լինի քաղաքացիական կրթության ապահովմամբ ու ազգային մշակույթի արդյունավետ ներդրմամբ։Փորձելու ենք ու գործադրելու ենք ամեն ջանք, որպեսզի կրթական համակարգին վերջին տարիների ընթացքում հասցված լուրջ հարվածներըոչ միայն չեզոքացնենք, այլև համակարգը որակապես նոր մակարդակի բերենք։

Իհարկե, բացի վերը նշված ոլորտային զուգորդման ապահովումը և ազգային մշակույթի գերակայության ապահովումը, բարեփոխման կարևոր բաղադրատարրեր են հանդիսանում նաև համակարգում արդյունավետության բարձրացումը և մարդկային որակյալ ներուժի մեծացմանն ուղղված բազմաբնույթ միջոցառումները։

Իսկ ի՞նչ մեխանիզմներով, ինչպե՞ս պետք է հասնենք այն նպատակին, որպեսզի Հայաստանում ունենանք նոր որակի կրթական համակարգ, զարգացած գիտական համակարգ։

Եթե զուտ տեխնիկական տեսանկյունից աստիճանակարգենք ընդհանուր ոլորտը՝ դպրոց, բուհ, ակադեմիա, ապա այս շղթայում անպայմանորեն պետք է հավելել նաև տնտեսությունը՝ որպես բարեփոխումների մեծ օրակարգի մաս։ Այլ կերպ ասած՝ պետությունը պետք է հոգ տանի, որպեսզի ազգային դաստիարակություն ստացած և քաղաքացիական մշակույթ կրող կայացած ուսանողն ունենա անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ՝ հավելյալ արժեք ստեղծելու տնտեսության մեջ կա՛մ աշխատանքի միջոցով, կա՛մ գիտակիրառական մակարդակում։

Այս պարագայում, կարևոր է խրախուսել ընկերություններին՝ համագործակցելու բուհերի հետ՝ այդ թվում ներգրավվելով դասընթացների մեջ՝ ժամանակ առ ժամանակ դասախոսություններ կարդալով, սեմինարներ կազմակերպելով, մասնակցելով դասընթացների պլանների մշակման գործընթացներին պոտենցիալ գործատուի պահանջները բավարարող գիտելիքներ ու հմտություններ զարգացնելու նպատակով։

Ի դեպ, բովանդակային մասով. կարծում եմ, որ «հայոցլեզու»և «հայոց պատմություն» առարկաները ոչ մասնագիտական ֆակուլտետներում պետք էներառել պարտադիր դասավանդվող առարկաների շարքում, որպեսզի առաջին դեպքում ուսանողները ձեռքբերեն նեղ մասնագիտական ճշգրիտ բառապաշար մայրենի լեզվով՝ իր համապատասխան տերմինաբանությամբ(հաշվի առնելով, որ հիմնական մասնագիտական գրականությունը շատ հաճախ օտար լեզվով է), ինչպես նաև խորությամբ ուսումնասիրեն հայոց պատմության առաջնային և առավել զգայուն խնդիրները։

Զուգահեռաբար, նաև պետք է խթանել բուհական անձնակազմի շարունակական կրթության ապահովումը մասնագիտական վերապատրաստումների, ինչպես նաև տարբեր բնագավառների գիտական հետազոտությունների իրականացման ձևաչափերով։ Ավելին, հնարավորության դեպքում, օրինակ, համապատասխան կրեդիտային համակարգի սանդղակով բարձր նիշեր ապահովելու դեպքում կարելի է սահմանել խրախուսում՝ դրույքաչափերի բարձրացման, հավելավճարի և այլ միջոցներով։

Դպրոցի մակարդակում, հրամայական է ուսուցիչներիաշխատավարձիբարձրացումը՝ միևնույն ժամանակ, նոր թափով պետական խողովակներով խթանելով այն գիտակցումը, որ ապագա պետական ծառայողի, ապագա բիզնեսմենի կամ ապագա գիտնականի արժեքային պաշարը բացի ընտանիքից, ապահովվում է հենց դպրոցից։ Այսինքն դպրոցը գերկարևոր առաքելություն ունի Հայաստանի վերականգնման ու զարգացման գործում։ 

Դուք խոսեցիք վերապատրաստումների մասին, ըստ երևույթին նաև արտերկրում։ Ինչպե՞ս եք պատկերացնում միջազգային համագործակցությունը առկա խնդիրների հաղթահարման գործում։

Համագործակցային ներուժի կուտակումը մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում առանցքային նշանակություն ունի։ Իսկ խնդիրների էությունը, ինքին, ինչպես նշեցի, ենթադրում է մեր երկրի ներսում բազմաոլորտ, միջգերատեսչական ներգրավվածություն, փոխգործակցություն։ Եվ այս համատեքստում հատկապես ուզում եմ նշել, որ կարևորվում է համահայկական կարողությունների մեկտեղումը՝ ինչպես փորձի փոխանակման ու «know-how»-ների ներբերման, այնպես էլ հենց անմիջական ներգրավվածության ապահովման մասով։

Անշուշտ, գիտելիքի ու փորձի փոխանակման տեսնակյունից կարևորվում են կրթականփոխանակման ծրագրերը։ Ավելին՝  կարևոր եմ համարում ամենամյա ուսանողական և դասախոսական փոխանակումների շրջանակում պետական հավելյալ ֆինանսավորման միջոցով նպաստել հատկացվող տեղերիավելացմանը՝ խթանելով երիտասարդների ուսուցումը, հետազոտությունների իրականացման հնարավորությունն  ու նորարարական հմտությունների ձեռքբերումն արտերկրում, ինչպես նաև փորձի փոխանակումը՝ ծառայեցնելու միմիայն սեփական երկրի զարգացմանը, ինչը կարելի է ապահովել   արտերկիր այցելությունից առաջ համապատասխան պայմանագիրկնքելով։

Միջազգային համագործակցության մակարդակում, իմ կարծիքով՝ անհրաժեշտ է զանազան կրթական ծրագրերի համար արտերկրից ստացվող բոլորգրանտների նպատակները մանրազնին ուսումնասիրության ենթարկել համապատասխան բուհերի կողմից մեր ազգային շահերին չհամապատասխանելու դեպքերը բացառելու նպատակով։

Տիկին Եփրեմյան, բավական խորությամբ ենք վերլուծել ոլորտի խնդիրները։ Կարելի՞ է ասել Ձեր առանձացրած ուղղություններն են այն հիմնական սպեկտրը, որոնց շուրջ հնարավոր կլինի խթանել բարեփոխումներ կրթության ու գիտության ոլորտում։

Բացի իմ նշածուղղություններից, անշուշտ, կան շատ այլ հիմնարար կարևորություն ներկայացնող խնդիրներ, որոնք պետք է հասցեագրվեն, ինչպես օրինակ, թվային ենթակառուցվածքների ներդրումը կրթական ոլորտում, այդ թվում քննական ենթահամակարգերում, որը էապես կբարձրացնի արտադրողականությունն ու արդյունավետությունը, կամ ինովացիոն մշակույթի ներդրումը, դիցուք՝ բուհերում համապատասխան կենտրոնների գործարկմամբ, և այլն։

Այնուամենայնիվ, իմ կարծիքով՝ մեր գերխնդիրը մեկն է՝ ունենալ հայրենասեր քաղաքացիներ, որոնք կստանան մրցունակ, որակյալ կրթություն, և, միևնույն ժամանակ, ստեղծել բոլոր այն անհրաժեշտ պայմաններն ու միջավայրը՝ բարոյահոգեբանական, ընդհանուր՝ արժեքային մակարդակում, որտեղ այդ մարդիկ կիրացնեն, կծառայեցնեն իրենց գիտելիքներն ու կարողությունները՝ ի նպաստ պետության զարգացման։ Եվ դրա համար մենք ունենքթիմային ներուժ, վճռականություն ու հավատ՝ լծվելու Հայաստանի ապագայի կառուցման գործին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ