News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարքագիծը անընդունելի և դատապարտելի է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Սարգիս Գրիգորյանը: 

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ԵՎ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր քարոզարշավի ամբողջ ընթացքում օգտագործում է ատելության խոսք պարունակող արտահայտություններ և անում է բազմապիսի բռնության կոչեր պարունակող հայտարարություններ, որոնք հանգեցնում են այլոց ահաբեկման, նրանց նկատմամբ բռնության կիրառման և թշնամանքի։
Այսօր Կոտայքի մարզի ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է մուրճով՝ հայտարարելով, որ «Սա շատ կարևոր սիմվոլ ա. ում պետք ա հանել՝ հանել, ում պետք ա մխել՝ մխել»:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարքագիծը անընդունելի և դատապարտելի է։ Այս վարքագիծը շարունակությունն է այն անընդունելի բառապաշարի, որը կիրառվում է սկսած 2018 թվականից:
Մայիս ամսից, Հայաստան դաշինքը պարբերաբար ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և այլ դիվանագիտական ներկայացուցիչներին ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի ատելության խոսք պարունակող հայտարարությունները:
Ներկայումս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների բովանդակությունը և այդ հարցի վերաբերյալ արտահայտել է իր լուրջ մտահոգությունները, քանի որ այդ վարքագիծը խախտում է Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունները։ 
Նիկոլ Փաշինյանը լինելով ՀՀ վարչապետի ժ/պ, պետք է գիտակցի, որ նա ունի մի շարք հավելյալ պարտականություններ (այդ թվում նաև պետական պաշտոնյաին հարիր վարքագիծը) քան իր մրցակից քաղաքական ուժերը»,- գրել է նա:

Տպել
Ամենաշատ