News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 28
Տեսնել լրահոսը

Շատ արագ կարելի հասնել նրան, որ Հայաստանում տնտեսության տարեկան աճը կազմի 10-12 տոկոս: Այդ մասին հունիսի 13-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Մեր թիմի՝ իշխանության գալուց հետո դրական փոփոխությունները կզգացվեն արդեն մի քանի ամսվա ընթացքում: Ժամանակաշրջանում, երբ ես էի Հայաստանի նախագահ, երկրի բյուջեն աճել է 8 անգամ: Միայն այդ տարիներին են երկրում իրագործվել բնակարանաշինության ծրագրերը սոցիալապես խոցելի խմբերի համար»,-հավելել է նա:

Քոչարյանը նկատել է, որ Դիլիջանն ունի հսկայական զբոսաշրջային ներուժ, եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ է վարել գրագետ մարքեթինգային քաղաքականություն պետական մակարդակում (որպեսզի ակտիվանա ներգնա զբոսաշրջությունը) եւ բարձրացնել բնակչության եկամուտները (ներքին զբոսաշրջությունն ակտիվացնելու համար):

«1997 թվականին Հայաստանում եղել է ընդամենը 37 հազար զբոսաշրջիկ: Մի քանի տարվա ընթացքում մենք հասցրել ենք այդ ցուցանիշը 500-600 հազար մարդու»,-հիշեցրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ