News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Փաշինյանը վերցնում է, գերիների նկար է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում ու էժանագին փիարով է զբաղվում: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպմանը ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։

«Գերիների վերադարձը, որ երեկ տեղի ունեցավ, վերջին շրջանի եզակի ուրախալի դեպքերից էր։ Տա Աստված, որ գերեվարված մեր բոլոր տղաները շատ արագ վերադառնան Հայաստան: Մինչ այս պահը չգիտենք, թե քանի գերի գիտենք։ Վերցնում է, գերիների նկար է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում ու էժանագին փիարով է զբաղվում։ Ինչի՞ ես նկարել էդ մարդկանց և հրապարակում։ Հասկանո՞ւմ է ինքը, որ այդ մարդիկ ծանր շրջան են ապրել գերության մեջ։ Նրանք ու նրանց ազգականներն ուզում են մոռանալ այդ ժամանակաշրջանը։ Էդ մարդիկ պիտի գան, ինտեգրվեն հասարակությանն ու շարունակեն ապրել։ Բայց էդ նկարը միշտ լինելու է բոլորի աչքի առաջ»,-ասաց  Վանեցյանը։

Վանեցյանի խոսքով` սարսափելի է, երբ գերիների հարցը շահարկվում է և օգտագործվում էժան փիարի համար։

«Ընդ որում, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կար հստակ կետ, որ գերիները պետք է վերադարձվեն։ Ինչի՞ չեն վերադարձվել մինչև այսօր, ի՞նչն է պատճառը։ Իսկ միգուցե Ալիևն իր սրտի թեկնածուին ժեստ է արել, գերիներին այս նախընտրական փուլում տվել է, որ սրընթաց անկում ապրող վարկանիշը բարձրացնի։ Եկեք այս տեսանկյունից էլ նայենք։ Նորից եմ կրկնում, տա Աստված, որ բոլոր գերիները վերադառնան, բայց կան շատ հարցեր, որոնց պատասխանները պետք է ստանանք, և անպայման ստանալու ենք»,-ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ