News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը համերաշխության երթ է կազմակերպում՝ առանց կուսակցական դրոշների:

ՔՈ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այս ընտրական գործընթացում հանրային համերաշխության մակարդակը ձգտում է զրոյի, հայհոյանքն ու ատելությունը դարձել են քարոզարշավն ուղեկցող սովորական դրսեւորումներ։ Այս ընտրարշավում մենք մեր առաջ խնդիր էինք դրել զսպելու ատելության եւ թշնամանքի մթնոլորտը, հասցնելու համերաշխության օրակարգը քաղաքացուն եւ քաղաքական ուժերին։

Այսօր արդեն մեզ հանդիպող բոլոր քաղաքացիները կարեւորում են ներքին ատելության մթնոլորտի վերացումը, իսկ քաղաքական դաշտում ավելի ու ավելի շատ դերակատարներ են որդեգրում այդ ուղերձը։

Հաշվի առնելով, որ խոսքի մակարդակում մենք ունենք լայն կոնսենսուս, ժամանակն է այն դրսեւորել գործնականում։ Բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ են թշնամության այս մթնոլորտին, բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են կողք-կողքի ապրել ընտրություններից հետո, բոլոր նրանց, ովքեր չեն գնալու եւ ժողովրդին չեն տանելու եղբայրասպանության, կոչ ենք անում լռության օրը անցկացնել միասին, քայլել երթով բոլոր այն տեղերով, որոնք խորհրդանշում են մեր անխոհեմության պատճառով նահատակված մեր եղբայրների հիշատակը, եւ տալ միասնական ուղերձ, որ մենք չենք անի ոչինչ, որը դիմացինին կդրդի գնալ անդառնալի ճանապարհով, գնալ դեպի նոր աղետներ։

Այդ օրը մեզնից ոչ մեկը չի կիրառի կուսակցական որեւէ սիմվոլ, որեւէ կարգախոս կամ ընտրելու կոչ, որը կարող է ընկալվել նախընտրական քարոզչություն։

Երթը կմեկնարկի հունիսի 19-ին, ժամը 18։00-ին Ազատության հրապարակից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ