News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ կապված Արարատի մարզում տեղի ունեցած կրակոցների եւ սպանության հետ:

Հաղորդագրության մեջ ասվում է. «2021թ. հունիսի 13-ին՝ ժամը 19:15-ին, Վեդի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորումներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված տղամարդը Արարատ քաղաքի 34-ամյա բնակիչ է:

Միաժամանակ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Գոռավան համայնքի գերեզմանատան տարածքից կրակահերթեր են լսվել:

Դեպքի վայրի զննությամբ նշված գերեզմանատանը՝ Մարզպետունի Պետրոսյանի՝ օրենքով գող «Մարսո»-ի գերեզմանի դիմացի հատվածում, հայտնաբերվել է բազմաթիվ հրազենային վնասվածքներով «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենա, 44 հատ 7,62x54մմ տրամաչափի, 12 հատ 7,62x39մմ տրամաչափի, 6 հատ որսորդական փամփուշտի պարկուճ, 1 հատ 7,62x54մմ տրամաչափի փամփուշտ, որսորդական փամփուշտի կոտորակ, որսորդական փամփուշտի պլաստմասե 2 մասնիկ, դանակ, արնանման հետքեր:

Դեպքի առթիվ  նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18.55-ի սահմաններում, Մարզպետունի Պետրոսյանի որդիները և  նրանց ընկերը պարզաբանումներ ստանալու նպատակով պայմանավորվել և գերեզմանատանը հանդիպել են 34-ամյա տղամարդու և  նրա ընկերների հետ: Նրանց միջև սկսվել է վիճաբանություն, այնուհետև՝ փոխհրաձգություն, որի հետևանքով 34-ամյա տղամարդը մահացել է:

Բացի այդ, հունիսի 14-ին՝ ժամը 00.15-ին, Վեդի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում ևս մեկ հաղորդում է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1982թ. ծնված տղամարդ: Վերջինս,  ով 34-ամյա տղամարդու ընկերներից մեկն է, տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն՝ վիրահատության:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ